480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքականացված կլինեն, կարծում է սոցիոլոգը
17:21
01 Ապրիլի 2009

Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները, որոնց արդյունքներով կորոշվի մայրաքաղաքի քաղաքապետը, քաղաքականացված կլինեն, կարծում է Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ, պրոֆեսոր Գևորգ Պողոսյանը։   

Նա կարծում է, որ իշխանությունների ու ընդդիմության միջև մեկ տարուց ավելի շարունակվող պայքարը չի կարող չանդրադառնալ Ավագանու խորհրդի ընտրությունների վրա։

«Հայ ազգային կոնգրեսն առաջ է քաշել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է Գագիկ Բեգլարյանի թեկնածությունը, և արդեն պարզ է, որ հիմնական պայքարն ընթանալու է այս երկու թեկնածուների միջև»,- երեքշաբթի Մամուլի ազգային կենտրոնում Պողոսյանն ասաց լրագրողներին։  

Պողոսյանի կարծիքով՝ բնակչությունը ոչ թե քաղաքի ղեկավարին է ընտրելու, այլ այս կամ այն քաղաքական ուժը ընդդիմադիր կամ իշխանամետ դաշտից։

Այդուհանդերձ, Պողոսյանը վաղաժամ է համարում Երևանի քաղաքապետի ընտրությունների թեմայով որևէ սոցիոլոգիական ուսումնասիրություն անցկացնելը։

«Քաղաքապետի ընտրությունները դեռևս առանցքային խնդիր չեն դարձել հանրային գիտակցության մեջ, այդ մասին հիմա ավելի շատ մամուլն ու քաղաքական գործիչներն են խոսում։ Այսօր հանրային ուշադրությունն ավելի շատ սևեռված է Հայոց ցեղասպանության հիշատակության օրվա վրա, մարդկանց ավելի շատ հետաքրքրում են հայ-թուրքական հարաբերությունները և այն, թե Ցեղասպանությունը պաշտոնապես կճանաչվի՞ արդյոք ԱՄՆ կողմից»,- ասաց Պողոսյանը։  

Այս առնչությամբ նա նշեց, որ այս ժամանակահատվածում անցկացված սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները ստույգ չեն լինի։  

«Միայն ապրիլի 24-ից հետո մեր հասարակությունը, հատկապես Երևանի բնակչությունը, կանցնի քաղաքապետի ընտրությունների թեմային»,- ասաց Պողոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։