486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերության ղեկավարը հրաժարական է տվել
15:53
01 Ապրիլի 2009

Հայկական «ԱրմենՏել» (ապրանքանիշը՝ Beeline) հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը հրաժարական է տվել, հայտնեց «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեգլոյանը։  

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «Վիմպելկոմ» (Beeline ապրանքանիշ)   ընկերության դուստր ձեռնարկությունն է։ 2007թ. ապրիլից «ԱրմենՏելի» 100% բաժնետոմսերի սեփականատերը ռուսական «Վիմպելկոմ»  ընկերությունն է։ Վելիչկովն իր պարտականություններին անցել էր 2008թ. մայիսի 19-ին:

«Նեյչո Վելիչկովը 2009 թ.-ի ապրիլի 2-ից «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելու որոշումն ընդունել է՝ ելնելով ընտանեկան հանգամանքներից»,- չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց Բեգլոյանը։   

Բեգլոյանը հայտնեց նաև, որ մինչև «ԱրմենՏելի» նոր գլխավոր տնօրենի նշանակումը նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շահնազարյանը։

«Նեյչո Վելիչկովի ղեկավարությամբ ընկերությունը մեծ քայլ է արել այն ուղղությամբ, որպեսզի Հայաստանի թիվ մեկ ինտեգրված օպերատորը դառնա, երրորդ սերնդի ցանց է թողարկել և ֆիքսված ու բջջային կապի ցանցերի տեխնոլոգիական կոնվերգենցիա ներդրել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չնայած դժվարին տնտեսական իրավիճակին՝ «ԱրմենՏել» ընկերությանը հաջողվել է գործարքների շահութաբերությունը պահպանել բարձր մակարդակի վրա:-0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։