483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահն այցելել է երկրի Սյունիքի մարզի ձեռնարկությունները
15:41
01 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի այցելել է Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գործող «Արմեն-Սարմեն» անասնաբուծական ֆերմա, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Հանրապետության նախագահը ծանոթացել է ֆերմայի հզորություններին, գործունեությունն ընդլայնելու ուղղությամբ առաջիկա ծրագրերին, ինչպես նաև մասնակցել է նոր կթարանի բացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ներկայումս ընկերությունը զբաղված է սեփական կերարտադրություն կազմակերպման, կաթի վերամշակման ժամանակակից ձեռնարկության հիմնման, մեղվաբուծության զարգացման աշխատանքներով, իսկ առաջիկայում նախատեսում են ստեղծել նաև մսի վերամշակման արտադրամաս:

Այնուհետև Հանրապետության նախագահն ուղևորվել է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ` Տաթև ՀԷԿ, որտեղ TACIS դրամաշնորհային ծրագրի շրջանակում ներդրվել են նոր ժամակակակից սարքավորումներ, ինչի շնորհիվ էապես բարձրացել է կայանի հուսալիությունը:

Երկրի ղեկավարն այցելել է նաև  Գորիսի «Սուրբ Գրիգոր Տաթևացի» եկեղեցի, ապա քաղաքի «Վիենի պուրակում» մասնակցել է ֆրանսիական պարտիզանական շարժման ղեկավարներից մեկի` Միսաք Մանուշյանի հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Նախագահ Սարգսյանը Սյունիքի մարզ այցն ավարտել է Սիսիանի «Վի Էյջ Սթոուն» քարերի մշակման գործարան այցելությամբ։

Ձեռնարկությունը հիմնվել է 2000թ., գործունեությունը բնական քարերի արդյունահանումն ու մշակումն է:

Գործարանը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, տեխնոլոգիական սխեման հնարավորություն է տալիս կազմակերպել անթափոն արտադրություն:

Ձեռնարկության ղեկավարությունը նախատեսում է 2009թ. հիմնել նաև քարերի ձևավոր մշակման արտադրամաս:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: