484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ԶԼՄ-ների շրջանում «Նովոստի-Արմենիա» գործակալությունը լավագույնն է ճանաչվել եվրոպական թեմաների լուսաբանման անվանակարգում
14:14
01 Ապրիլի 2009

«Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվական գործակալությունը լավագույնն է ճանաչվել «ԶԼՄ-ների եվրոպական թեմայի առավել ընդգրկուն լուսաբանում» անվանակարգում՝ «Հայկական ԶԼՄ-ներում եվրոպական թեմաների մոնիտորինգ» հետազոտության արդյունքում։

«Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն անցկացրել են տասը ԶԼՄ-ների (հինգ գործակալություն և հինգ թերթ) մոնիտորինգ։

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը «Հայաստանի Հանրապետություն» թերթի հետ կիսել է առաջին տեղն այդ անվանակարգում։

Մրցանակի են արժանացել նաև «ԱՌԿԱ» լրատվական գործակալությունը, «Panaramenia» ինտերնետ-հրատարակությունը, «168 ժամ» և «Երկիր» թերթերը։

Տարբեր անվանակարգերում անհատական մրցանակների են արժանացել «Նոյան Տապան» գործակալության աշխատակից Ռոբերտ Եղյանը, «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Սոնա Մելոյանը («Մշակույթի ոլորտում եվրոպական թեմատիկայով լավագույն նյութերի համար») և «Առավոտ» թերթի թղթակից Աննա Իսրայելյանը («Եվրաինտեգրում Հայաստանի քաղաքացիների համար» անվանակարգում)։

«Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանի խոսքերով, մոնիտորինգն անցկացվել է ոչ թե այս կամ այն ԶԼՄ-ների գնահատման նպատակով, այլ բացահայտելու համար այն գործիքները, որոնք նպաստում են հայկական մամուլում եվրոպական թեմայի ընդլայնմանը։

Նա նաև նշեց, որ իր գլխավորած կազմակերպությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել հայ լրագրողներին, ովքեր գրում են եվրոպական թեմաների շուրջ՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ նյութեր և խորհրդատվական օգնություն։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: