478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի շնորհանդեսը կազմակերպվեց Երևանում
20:04
31 Մարտի 2009

Երեքշաբթի Երևանում անցկացվեց «Հայկական դուդուկի երաժշտությունը» կայքի (www.armenian-duduk-music.com) շնորհանդեսը:

Ինչպես շնորհանդեսի ժամանակ ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան բյուրոյի մշակույթի գծով ծրագրային մասնագետ Լյուբավա Մորևան, կայքի ստեղծման հիմնական նպատակը դուդուկի երաժշտությունն առավել մեծ քանակությամբ մարդկանց, հատկապես երկտասարդների համար մատչելի դարձնելն է:

«Դուդուկի երաժշտությունը չափազանց գեղեցիկ է, և հատկապես այդ պատճառով էլ այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն»,- ասաց Մորևան:

Նա հայտնեց նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդլայնում է ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը:

Կայքը ստեղծվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Ճապոնիայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նպատակային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Շնորհանդեսի շրջանակներում համերգ անցկացվեց Գևորգ Դաբաղյանի, Գուրգեն Դաբաղյանի, Աննա Մայիլյանի և Կարինե Հովհաննիսյանի մասնակցությամբ:

«Սա հայ արվեստի առաջխաղացման համար մեծ ձեռքբերում է, ես ուրախ եմ, որ տարբեր երկրների մարդիկ կարող են դուդուկ լսել, և այդ երաժշտությունը համաշխարհային ճանաչում կունենա»,- ասաց դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: