487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի պետբյուջեին հասցված վնասը կազմել է մոտ 5,4 մլն դոլար
18:30
31 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. 2009 թվականի հունվար-փետրվարին հարկային խախտումների՝ Հայաստանի պետբյուջեին հասցված վնասը գերազանցել է 2 մլրդ դրամը (5,4 մլն դոլար)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,2 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արթուր Օսիկյանը։ 

Օսիկյանի խոսքերով, գործնականում նկատվում են բազմաթիվ դեպքեր, երբ պետբյուջեին հասցված վնասը վերականգնվում է հարկային մարմինների կողմից խախտումն արձանագրելուց անմիջապես հետո։

«Երկու միլիարդի հիմնական մասն արդեն վերադարձվել է պետբյուջե: Մնացած գործերի առնչությամբ համապատասխան հայցեր են ուղարկվել Հայաստանի դատարաններ»,- տեղեկացրեց Օսիկյանը:

Կոմիտեի փոխնախագահի ներկայացրած տվյալներով, 2009թ. հունվար-փետրվարին Հայաստանի դատարաններ է ուղարկվել 324,1 միլիոն դրամ ընդհանուր գումարի 116 հայց, բավարարվել է 107-ը (դատարան ուղարկված հայցերի ընդհանուր թվի շուրջ 93 տոկոսը)՝ 230,7 միլիոն դրամի գումար:

Ինչպես տեղեկացրեց Օսիկյանը, հարկային մարմինները 2009թ. հունվար-փետրվարին պետբյուջեին հասցված վնասը վերականգնելու համար ակտիվորեն օգտագործել են խախտողների գույքի և դրամական միջոցների վրա արգելք դնելու մեխանիզմը:

Կոմիտեի փոխնախագահի տվյալներով, 2009թ. հունվար-փետրվարին 407 արգելք է դրվել՝ 1,3 մլրդ դրամի չափով, որից պետբյուջե է գանձվել 859 միլիոն դրամը:

Համեմատության համար Օսիկյանը հիշեցրեց, որ 2008թ. հունվար-փետրվարին հարկային ընթացակարգերը խախտողների դրամական միջոցների և գույքի վրա 732,6 մլն դրամի 105 արգելք է դրվել, որից 91,3 միլիոն դրամը փաստացիորեն գանձվել է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։