481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ նոր բանաձևը Հայաստանի նկատմամբ խիստ գնահատականներ է պարունակելու. ընդդիմության ներկայացուցիչ
17:35
31 Մարտի 2009

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նոր բանաձևը, որը կդիտարկվի ապրիլին Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ժամանակ, Հայաստանի նկատմամբ խիստ գնահատականներ կպարունակի, կարծում է Հայոց համազգային շարժում ընդդիմադիր կուսակցության վարչության անդամ, արտաքին կապերի խորհրդարանական հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը։

«Խիստ գնահատականները ԵԽԽՎ բանաձևում բավարար կլինեն, որպեսզի բոլորը հասկանան, որ Հայաստանում ամեն ինչ կարգին չէ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Իգիթյանը։

Ընդ որում նա կարծում է, որ վեհաժողովը Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չի զրկի։

Իգիթյանն ավելացրեց նաև, որ բանաձևում կասվի, որ չնայած առկա առաջընթացին, ամեն դեպքում պահպանվում են «քաղբանտարկյալների» հարցերը, կան ԶԼՄ-ների հետ կապված խնդիրներ, ինչպես նաև հանրահավաքներ անցկացնելու հետ կապված հարցեր։

Մարտի 30-ին Վալենսիայում սկսվել է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որտեղ այլ հարցերի կողքին քննարկվելու է Հայաստանի հարցը։ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբյեն կներկայացնեն Հայաստանի կողմից 1643-րդ բանաձևի պահանջների կատարման ընթացքը։  
   
Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկել էր դադարեցնել ՀՀ պատվիրակության ձայնի իրավունքը ԵԽԽՎ-ում` Երևանում մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ։

2009թ. մարտի 27-ին Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը ձմեռային նստաշրջանի ընթացքում որոշել է  Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկել և ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայկական պատվիրակության ձայնի իրավունքը պահպանելու հարցին՝ 141 «կողմ» և 3 «դեմ»։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: