486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն նախընտրական պայքարում վարչական ռեսուրս չի օգտագործում. պատգամավոր
17:29
31 Մարտի 2009

Հայաստանի Հանրապետական կուսակցության ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը երեքշաբթի հայտարարեց, որ ՀՀԿ-ն Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրս չի օգտագործում։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Նաղդալյանը հերքեց տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀԿ ակտիվիստներն իբր ուսուցիչներից և քաղաքապետարանի աշխատակիցներից անձնագրեր են հավաքում։ «Ոչ անցյալ, ոչ էլ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն իր քարոզիչներին, ակտիվիստներին և նախընտրական շտաբերի աշխատակիցներին չի հանձնարարել ընտրողներից անձնագրեր հավաքել»,- ընդգծեց նա։

Նրա խոսքերով, այդ լուրերը կոպիտ սադրանք են ՀՀԿ-ի դեմ։ «Քաղաքական բոլոր ուժերը պետք է միասին պայքարեն ընտրախախտումների դեմ, որպեսզի ստվեր չգցվի առաջիկա ընտրությունների վրա»,- նշեց նա։ Նաղդալյանն ավելացրեց, որ ՀՀԿ-ը շահագրգռված է դրանով։

Իր կողմից մեկ այլ կոալիցիոն կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արամ Սաֆարյանը նշեց, որ «Բարգավաճ Հայաստանը» մշտապես կոչ է անելու ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին արժանի քաղաքական պայքար մղել և զերծ մնալ երկիրը լարվածության հանգեցնող գործողություններից։ Նրա կարծիքով, բոլոր քաղաքական ուժերը պետք է արտահայտեն ընտրությունների ընթացքում ընտրախախտումների և ընտրակեղծիքների դեմ պայքարելու պատրաստակամություն:

Սաֆարյանն ավելացրեց նաև, որ իրենց կուսակցությունը կօգտագործի ընտրապայքարի՝ հայկական օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: