487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայտնի տենոր Վաննո Թադեոն համերգներ կունենա Հայաստանում
15:53
31 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Իսպանիայում բնակվող հայտնի տենոր Վաննո Թադեոն (Վահրամ Թադևոսյան) համերգներով հանդես կգա Հայաստանում։ Այդ մասին երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Թադեոն։  

Նրա խոսքերով, համերգի ծրագիրը նվիրված է Ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Ես պատրաստել եմ տենորի համար նախատեսված ծրագիր։ Դրանք հատվածներ են օպերաներից և արիաներից, որոնք ես բազմիցս ներկայացրել եմ արտերկրի հեղինակավոր բեմերում»,- ասաց Թադեոն։

Ըստ նրա, ծրագիրը լի է ողբերգական երանգներով և բաղկացած է երկու մասից։ Առաջին մասն ընդգրկում է ակադեմիական արիաներ, այդ թվում՝ Կավարադոսսիի արիան Պուչինիի օպերայից, Կանիոյի արիան Լեոնկովալլոյի «Միմոսները» օպերայից, նեոպոլիտանական երգեր, դասական էստրադային ստեղծագործություններ։

Համերգի երկրորդ մասն ընդգրկում է Կոմիտասի, Եկմալյանի ստեղծագործությունները, ժողովրդական երգեր։

Երգչի խոսքերով, շատ ստեղծագործություններ կկատարվեն առաջին անգամ։

Թադեոն նշեց, որ Երևանի համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում ապրիլի 24-ից՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվանից հետո։ Նախատեսվում են նաև համերգներ Հայաստանի գլխավոր քաղաքներում։

Խոսելով Եվրոպայում հայկական մշակույթի ճանաչելիության մասին՝ երգիչը, մասնավորապես, ասաց, որ իսպանական Վալենսիա քաղաքի քաղաքապետարանը հաստատել է այն  ծրագիրը, որում ընդգրկված է Իսպանիայում հայկական արվեստի առաջխաղացումը։

1996թ.-ին. հրավիրվելով Բարսելոն՝ Ամենայն Հայոց Գարեգին Ա-ի հովանավորությամբ Վաննո Թադեոն մասնակցել է Ֆ.Վինիասի անվան միջազգային մրցույթին՝ շահելով դիպլոմ և Վերդիի անվան մրցանակ: Արդեն ութ տարի Վաննո Թադեոն  բնակվում է Իսպանիայում՝ համերգներ ունենալով եվրոպական քաղաքների օպերային բեմերում: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: