480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ուղիղ ներդրումների ծավալը 2000-2008 թթ.-ին կազմել է 1,079 միլիարդ ԱՄՆ դոլար
14:11
31 Մարտի 2009

Հայաստանի տնտեսության մեջ  ռուսական ուղիղ ներդրումների ծավալը 2000-2008 թթ.-ին կազմել է 1,079 միլիարդ ԱՄՆ դոլար, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայ համանախագահ Արամ Սաֆարյանը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանում 2009 թ.-ի հունվարի 1-ից աշխատում է ռուսական կապիտալի մասնակցությամբ 1116 ձեռնարկություն։

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության բարձր մակարդակի մասին վկայում է նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մշտական աճը , - ընդգծեց Սաֆարյանը։»

Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի հետ արտաքին առևտրի ծավալը մշտապես աճում է, 2004 թ-ի համեմատ առևտրաշրջանառությունը 2008 թ.-ին ավելացել է 151,8 տոկոսով՝ հասնելով 850 միլիոն ԱՄՆ դոլարի (3-րդ եռամսյակը ներառյալ)։

Միաժամանակ Ռուսաստանից ներկրման մասնաբաժինը, ներկրման ընդհանուր ծավալում, 2008 թ.-ին հասել է 19,3 տոկոսի։ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման մասնաբաժինը, Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալում,  կազմել է 20,2 տոկոս։ 2004 թ.-ի համեմատ 2008 թ.-ին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 107,2 տոկոսով, իսկ նույն ժամանակահատվածում ներկրումն ավելացել է 169,3 տոկոսով։

Սաֆարյանը նշեց, որ փորձագիտական գնահատականների համաձայն՝ 2009 թ.-ին Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության մակարդակը կնվազի գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ճգնաժամի զարգացման նույնիսկ ամենավատատեսական սցենարների դեպքում արդեն 2010 թ.-ի վերջից կնկատվի Հայաստանի խոշորամասշտաբ ծրագրերում ռուսական ներդրումների ծավալի աճ, ինչը կնպաստի հայ-ռուսական տնտեսական համագործակցության ակտիվացմանը։

Նմանօրինակ խոշոր նախագծերի թվում Սաֆարյանը նշեց հայկակակ ԱԷԿ-ի նոր բլոկի, Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը և հանրապետության տարածքում ուրանի հանքավայրերի համատեղ մշակումը։

Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներդրումների ծավալը 1991 թ.-ից մինչև 2008 թ.-ի երրորդ եռամսյակ կազմել է 1.955.620,6 հազ ԱՄՆ դոլար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: