487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հոլգեյթ բրիտանական դպրոցը և Գյումրու Լորդ Բայրոնի անվան դպրոցը մտադիր են համագործակցություն զարգացնել
13:42
31 Մարտի 2009

Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը և Հայաստանում ՄԹ դեսպան Չարլզ Լոնսդեյլը համատեղ այց են կատարել ՄԹ Նոթինգհեմշիր կոմսության Հաքնել քաղաքի Հոլգեյթ դպրոց (Holgate School, Hucknall, Nottinghamshire):

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, այցելությունը նպատակ ուներ վերականգնելու Հոլգեյթի և 1988 թ. երկրաշարժից հետո Գյումրիում բրիտանական ֆինանսավորմամբ կառուցված Լորդ Բայրոնի անվան դպրոցների միջև հաստատված կապերը:

Դպրոցի տնօրենի և աշակերտական խորհրդի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու դպրոցների համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ երկկողմ փոխայցելություններ կազմակերպելու, դպրոցներում Հայաստանի և ՄԹ օր նշելու, աշակերտների միջև փոստային գրագրության, ինտերնետային համատեղ կայքի միջոցով հաղորդակցվելու առաջարկներ:

Դեսպանները պատասխանել են աշակերտներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի, լսել համագործակցության վերաբերյալ նրանց առաջարկները։

Հայ և անգլիացի դիվանագետները հանդիպում են ունեցել նաև դպրոցի ղեկավար մարմնի` կառավարիչների խորհրդի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նաև արվեստի բնագավառում երկու դպրոցների միջև համագործակցության հնարավորությունները (Հոլգեյթ դպրոցը մասնագիտացված է արվեստի ոլորտում):-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։