486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 14-ից կսկսի ուղիղ չվերթ իրականացնել դեպի Բեռլին
12:33
31 Մարտի 2009

«Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 14-ից կսկսի Երևան-Բեռլին-Երևան ուղիղ չվերթի իրականացումը, նախօրեին լրագրողներին տեղեկացրել է «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

Նրա խոսքերով՝ ծրագրվում է չվերթն իրականացնել շաբաթը երկու անգամ։

«Բացի այդ մենք ծրագրում ենք բացել Երևան-Լոս Անջելես-Երևան չվերթը։ Չվերթը կսկսվի իրականացվել ԱՄՆ-ից թույլտվություն ստանալուց անմիջապես հետո», - ասել է Բելլույանը։

Նա հույս է հայտնել, որ չվերթը կբացվի մինչև տարեվերջ, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը նախօրեին սկսել է իրականացնել Երևան-Ցյուրիխ-Երևան կանոնավոր չվերթը, որն իրականացվելու է շաբաթը երեք անգամ А-319 և А-320 ժամանակակից ինքնաթիռներով։

«Արմավիան» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանց դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 170 կանոնավոր չվերթ՝ 30 ուղղություններով։ 2008 թ.-ին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 647 000 ուղևոր: Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է А320 (2), А319 (3), Իլ-86, Տու-134. օդանավերից: «Արմավիան» կդառնա առաջին ընկերությունը, որը ձեռք կբերի նոր Սուխոյ  Superjet S-100 ինքնաթիռը, որը ավիապարկը կհամալրի մինչև տարեվերջ:

Ավիացիոն ռիսկերը ապահովագրված են ISG ընկերության կողմից, որը «Արմավիայի» միակ գործընկերն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։