482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային ավիափոխադրողը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Ցյուրիխ
12:05
31 Մարտի 2009

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը նախօրեին սկսել է Երևան-Ցյուրիխ-Երևան կանոնավոր չվերթի իրականացումը։

«Հուսով ենք, որ դեպի Ցյուրիխ  չվերթը կհետաքրքի հայերին։ Այս չվերթը ուղևորներին կտեղափոխի Կենտրոնական Եվրոպա, որտեղից նրանք կարող են մեկնել այլ եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ։ Միաժամանակ Շվեյցարիայի քաղաքացիները հնարավորություն կստանան իրենց համար բացահայտել Հայաստանը», - ասել է լրագրողներին «Արմավիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը։

Նա նշել է, որ դեպի Ցյուրիխ չվերթն իրականացվելու է շաբաթը երեք անգամ՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։

«Կարծում եմ, որ այս չվերթի պահանջարկը մեծ կլինի՝ չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, քանի որ «Արմավիայի» ծառայություններից շատ եվրոպացիներ են օգտվում», - ասել է Բելլույանը։

Նա նաև տեղեկացրել է, որ մեկ ուղղությամբ ավիատոմսի գինը կսկսվի 300 եվրոյից, բոլոր չվերթերն իրականացվելու են А -319 և А-320 տիպի ժամանակակից ինքնաթիռներով։

«Արմավիան» Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ավիաընկերությունն իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանց դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 170 կանոնավոր չվերթ՝ 30 ուղղություններով։ 2008 թ.-ին ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 647 000 ուղևոր: Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է А320 (2), А319 (3), Իլ-86, Տու-134. օդանավերից: «Արմավիան» կդառնա առաջին ընկերությունը, որը ձեռք կբերի նոր Սուխոյ  Superjet S-100 ինքնաթիռ, որը ավիապարկը կհամալրի մինչև տարեվերջ:

Ավիացիոն ռիսկերը ապահովագրված են ISG ընկերության կողմից, որը «Արմավիայի» միակ գործընկերն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: