482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ գիտնականները թվայնացնում են մատենագիտական ժառանգությունը
11:39
31 Մարտի 2009

Մի խումբ հայ գիտնականներ թվայնացնում են մատենագիտական ժառանգությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, թվայնացման՝մասնավորապես «Մատենագիրք Հայոց» մատենաշարի 68 հատորյակի ստեղծման գործընթացին ծանոթանալու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարան է այցելել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

ՀԱՀ այցելության ընթացքում հայ մատենագիտության թվային գրադարանի տնօրեն պատմաբան-մատենագետ Մերուժան Կարապետյանը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները։ Նրա խոսքերով` գիտնականների տասներկու հոգանոց խումբը գործունեությունը սկսել է 10 տարի առաջ և այդ ժամանակամիջոցում հասցրել է կատարել հսկայածավալ աշխատանք։

Նա նշել է, որ գիտական հետազոտությունների արդյունքները թվայնացվել են բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ։

Մասնավորապես, նրա խոսքերով, 68 հատորանոց «Մատենագիրք Հայոց» մատենաշարն ընդգրկում է Մաշտոցից մինչև մեր օրերը (5-20-րդ դար), սակայն ժամանակակից տենոլոգիաների կիրառման շնորհիվ այն զետեղված է լազերային մեկ սկավառակի (CD) վրա։

Անչափ կարևորելով հայ պատմագիտական ու մատենագիտական հսկայական ժառանգության մատչելի լինելը համացանցի միջոցով՝ թվային գրադարանի տնօրենը ընդգծել է, որ դա նույնպես իրականացված է և ներկայումս գործող կայքից օրական օգտվում է 2000 մարդ` երկրագնդի ամենատարբեր ծայրերից:

Նա նաև տեղեկացրել է, որ Ամերիկյան համալսարանի իրավագիտության ամբիոնի վարիչ Թոմ Սամուելյանի հետ համագործակցությամբ թողարկվել է «Հայ իրավական գրականության հուշարձաններ (5-18-րդ դար)» մատենաշարի լազերային սկավառակը։

ՀՀ սփյուռքի նախարարն իր հերթին առաջարկել է վերոհիշյալ աշխատանքը հասու դարձնել աշնանը Երևանում կայանալիք իրավաբանների համահայկական համաժողովի մասնակիցներին: Նախարարի խոսքերով՝ իրականացված հսկայածավալ աշխատանքը համահայկական ուղղվածություն ու համահայկական նշանակություն ունեցող ծրագիր է և խիստ արդիական է այն շարունակելն ու զարգացնելը` շահագրգիռ բոլոր անհատների և կազմակերպությունների աջակցությամբ` թե Սփյուռքից և թե Մայր հայրենիքից:

«Հայ նվիրյալ գիտնականների խմբի կողմից կատարվել է հայրենանվեր հսկայածավալ աշխատանք, որի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Սակայն մեկ բան հստակ է՝ այս պատմագիտական և մատենագիտական անուրանալի ձեռքբերումները համացանցի միջոցով պետք է հնարավոր լինի մատչելի դարձնել բոլոր հայորդիներին, հատկապես սփյուռքի մեր հայրենակիցներին», - ասել է նախարարը։

Նրա խոսքերով՝ այդ ստեղծագործություններն անփոխարինելի նյութեր կդառնան Սփյուռքի կրթական հաստատություններում։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցություն սկսել գիտական խմբի հետ, իրականացնել հայկական ձեռագրերի, մատյանների թվայնացման առավել լայն ծրագրեր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: