478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն ազատվել է պաշտոնից
10:40
31 Մարտի 2009

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը երկուշաբթի ազատվել է պաշտոնից, տեղեկացրել են ՀՖՖ մամուլի ծառայությունից։

«Երկուշաբթի տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Պոուլսենի հանդիպումը, որից հետո ՀՖՖ նախագահի որոշմամբ դանիացի Յան Պոուլսենն ազատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից», - ասել է ՀՖՖ մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Միաժամանակ նա նշել է, որ 63-ամյա դանիացի մասնագետին առաջարկվել է շարունակել աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնում:

«Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատարի դերը ժամանակավորապես կկատարի Պոուլսենի օգնական Վարդան Մինասյանը», - ասել է ՀՖՖ-ի ներկայացուցիչը։

Պոուլսենը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 2008 թ.-ի հունվարին։ Մինչ այդ նշանակումը նա 2006 թ.-ից մարզում էր Հորդանանի երիտասարդական հավաքականը (U-20), որը նրա ղեկավարությամբ նվաճել էր 2007 թ.-ի աշխարհի երիտասարդական առաջնության ուղեգիրը։

Հայաստանի հավաքականը Թուրքիայի, Իսպանիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցոգովինայի, ինչպես նաև Էստոնիայի հավաքականների հետ մեկտեղ ներառված է 2010 թ.-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 5-րդ խմբի մեջ։

Պոուլսենի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականը պարտվել է ընտրական փուլի 4 հանդիպումներում՝ Թուրքիային՝ 0։2, Իսպանիային՝ 0։4, Բելգիային՝ 0։2, Բոսնիա և Հերցոգովինային՝ 1։4 հաշվով։

Միայն Երևանում մարտի 28-ին Էստոնիայի հավաքականի հետ հանդիպումը հայ ֆուտբոլիստներին մեկ միավոր բերեց՝ հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։ Այժմ ապրիլի 1-ին Հայաստանի հավաքականը Տալլինում պետք է ուժերը չափի էստոնացիների հետ։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Պոուլսենը հայտարարել էր, որ մի քանի տարուց Հայաստանը կունենա ուժեղ հավաքական։

Նրա խոսքերով՝ այժմ Հայաստանում կան շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք մի քանի տարուց կդրսևորեն իրենց։

Միաժամանակ նա նշել էր, որ իսկապես լավ ֆուտբոլիստ դառնալու համար հայ խաղացողները պետք է հանդես գան ուժեղ արտասահմանյան առաջնություններում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: