483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման վարկային ծրագիրը պատրաստ է իրագործման. ՀԲ
10:19
31 Մարտի 2009

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհների բարելավման 30,4 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային ծրագիրը պատրաստ է փաստացի իրագործման, երկուշաբթի ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Համաշխարհային բանկի տրանսպորտի ոլորտի ծրագրերի ղեկավար Քրիսթոֆեր Բենեթը։

Նրա խոսքերով՝ ապրիլի սկզբին կհայտարարվեն կապալառու կազմակերպությունների ընտրության մրցույթները, իսկ մայիսին արդեն կսկսվեն բուն շինարարական աշխատանքները: Նախատեսվում է մինչև տարեվերջ այս ծրագրով վերանորոգել 100 կմ գյուղական նշանակության ճանապարհ, նշել են նախարարության մամուլի ծառայությունից։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ հանրապետության գյուղական ճանապարհների և մայրուղիների վերանորոգման նպատակով բանկը քննարկում է մոտակա տարիներին ՀՀ կառավարությանը տրամադրվելիք վարկային ֆինանսավորման ծավալը:

Հանդիպման ընթացքում Բենեթը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ճանապարհների բարելավման վարկային ծրագրի մեկնարկի ապահովման համար կատարված աշխատանքների բարձր որակի և տեմպի համար։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել բանկի ներկայացուցչին` ճանապարհների վերանորոգման հարցում աջակցելու համար։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Գուրգեն Սարգսյանը, Հայաստանը 2009 թ.-ի ապրիլից կսկսի իրականացնել գյուղական ճանապարհների վերականգնմանն ուղղված 30,4 միլիոն դոլարի վարկային ծրագիրը։

Նախարարի խոսքերով՝ այդ միջոցներից 25 միլիոն դոլարը կտրամադրվի Համաշխարհային բանկի կողմից, իսկ մնացածը կհամաֆինանսավորվի կառավարության կողմից։

Նա նշել է, որ Համաշխարհային բանկն ընդառաջ է գնացել պետությանն ու հաստատել է վարկը շտապ կարգով՝ ընդամենը երկու ամսվա ընթացքում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։