482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳՆ-ն հերքում է հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ թուրքական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը
19:49
30 Մարտի 2009

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանը հերքում է թուրքական ԶԼՄ-ների հրապարակումն այն մասին, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Թուրքիա կատարելիք ապրիլյան այցից հետո ծրագրված է հայ-թուրքական սահմանի բացումը:

«Թուրքական ԶԼՄ-ներում հրապարակված և նախարար Նալբանդյանին վերագրած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Նա նման հայտարարություն չի արել»,- ասաց Բալայանը: 

Նրա խոսքերով, վերջին շրջանում այդ թեմայի շուրջ Նալբանդյանի միակ մեկնաբանությունն արվել է մարտի 25-ին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում Նալբանդյանը հայտնել էր, որ լավատեսորեն է վերաբերվում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման հնարավորությանը։

«Մենք բավական երկար ճանապարհ ենք անցնել: Երկու երկրների միջև բանակցությունները լավ հունով են ընթանում, ես լավատես եմ, բայց՝ զուսպ լավատես»,- ասել էր նախարարը:

«Այսինքն, հուսով եմ, որ մենք կհասնենք տրամաբանական կետին, կկարգավորենք հարաբերությունները, կստեղծենք դիվանագիտական շփումներն ու կբացենք սահմանը: Հուսով եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- հայտարարել էր Նալբանդյանը:

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: