484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի տեղական ընտրությունների արդյունքները չեն անդրադառնա արտաքին քաղաքականության վրա. փորձագետ
18:36
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Տեղական ընտրությունների արդյունքները Թուրքիայում չեն անդրադառնա երկրի արտաքին քաղաքականության վրա, կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Արտաքին քաղաքականության մեջ ամեն ինչ առաջվա պես կմնա, քանի որ իշխանությունը նախկինի նման Արդարության ու զարգացման կուսակցության ձեռքում մնաց»,- ընդգծեց Սաֆրաստյանը։

Կիրակի տեղի ունեցած տեղական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարության ու զարգացման իշխանական կուսակցությունը, որը հավաքել էր ընտրողների ձայների 39,1 տոկոսը։ 

Երկրորդ տեղում է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը 23 տոկոս ձայնով, երրորդ տեղն զբաղեցրել է 16,2 տոկոս ձայն հավաքած Ազգային գործողության կուսակցությունը։

Ընդ որում, փորձագետի խոսքերով, համաշխարհային տնտեսական ճգնաժամն ազդել է Թուրքիայի տեղական ընտրությունների արդյունքների վրա։  

Նա կարծում է, որ հենց համաշխարհային ճգնաժամի, գործազուրկների թվի մեծացման ու տնտեսական աճի նվազման, ինչպես նաև կոռուպցիոն սկանդալների պատճառով է, որ իշխող կուսակցությանը չհաջողվեց կրկնել 2007 թ.-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքը, երբ նրա օգտին քվեարկել էր ընտրողների 47 տոկոսը։

Սաֆրաստյանը նշեց, որ առաջին անգամ Արդարության ու զարգացման իշխող կուսակցությանը չհաջողվեց ավելի շատ ձայն հավաքել, քան նախորդ ընտրություններին։  

Նա նշեց նաև քրդական կուսակցությունների հաջողությունը, որոնց հաջողվեց հաղթանակ տանել Դիարբեքիրի ընտրություններում։
 
Սաֆրաստյանի կարծիքով, ընտրություններից հետո չեն բացառվում փոփոխությունները Թուրքիայի նախարարարական կազմում, քանի որ իշխող կուսակցության առաջնորդ, վարչապետ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ կուսակցությունը համապատասխան եզրակացություններ կանի ընտրությունների արդյունքներից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: