484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Հայաստան նոր էջ չի բացի հայ-թուրքական հարաբերություններում. փորձագետ
17:42
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի ապրիլին կայանալիք այցը Հայաստան նոր էջ չի բացի հայ-թուրքական հարաբերություններում, կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանի հրավերով, Ալի Բաբաջանը կմասնակցի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների նիստին, որն ապրիլի 16-ին կանցկացվի Երևանում։ Հայաստանը 2008 թ.-ի նոյեմբերին ընդունել է ՍԾՏՀԿ նախագահող երկրի պարտականությունները, նախագահությանը ժամկետը կտևի մինչև 2009 թ.-ի ապրիլի 30-ը։  

«Այցը կազմակերպված է ոչ թե երկկողմ հարաբերությունների, այլ ՍԾՏՀԿ շրջանակներում, այդ իսկ պատճառով հիմնական ուշադրությունը կհատկացվի այս կազմակերպության հարցերին»,- Սաֆրաստյանը երկուշաբթի ասաց լրագրողներին։   

Ընդ որում նա կարծում է, որ այցի ընթացքում կքննարկվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները։ Նրա կարծիքով,  հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առնչությամբ վերջնական որոշում թուրքական իշխանությունները կընդունեն ապրիլի վերջին, մայիսի սկզբին, երբ պարզ դառնա, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կընդունի, թե ոչ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում։

Սաֆրաստյանը նշեց նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների բոլոր գործընթացները ընթանում են «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում։

«Ֆուտբոլային դիվանագիտություն» տերմինը հայ-թուրքական հարաբերությունների պատմություն է մտել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի Երևան կատարած այցից հետո։ 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին կայացած այցի առիթը 2010 թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլի խաղն էր երկու երկրների հավաքականների միջև։     

Այդ օրը Հայաստանի նախագահն ընդունեց Թուրքիայի նախագահի հրավերը ներկա լինել ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը Թուրքիայում 2009 թ.-ի հոկտեմբերի 14-ին։ «Նախագահների ապագա հանդիպումն ավելի արդյունավետ կլինի, քան արտգորնախարարներինը»,- կարծում է Սաֆրաստյանը։  

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման գործընթացից։

Թուրքիան նաև ադրբեջանամետ քաղաքականություն է վարում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործում։

Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։