486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը քաղաքականացնում է Երևանի քաղաքապետի ընտրությունները. ՀՀԿ
17:33
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետի ընտրությունները քաղաքականցվում են ընդդիմության կողմից, կարծում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

«Իշխանությունները չեն քաղաքականացնում քաղաքապետի ընտրությունները, դա անում է ընդդիմությունը, և այն պատճառով, որ իշխանությունն ու ընդդիմությունն անհավասար են գործում»,- երկուշաբթի ասաց Զոհրաբյանը մամուլի ասուլիսին։

Նրա խոսքերով, իշխանությունները կոնկրետ խնդիրներ են լուծում, խոսում են քաղաքի ինչպես մանր, այնպես էլ մեծ խնդիրների մասին, քանի որ թե իշխանությունների, թե ընդդիմության այդքան երազած քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում կարևոր դեր է խաղում հենց քաղաքը։

«Եթե ընդդիմությունը քաղաքականացնում է ընտրությունները, ապա մենք հակված ենք լուծել քաղաքում առկա խնդիրները»,- ասաց Զոհրաբյանը։

Բացի այդ, նա նշեց, որ ժողովուրդը հոգնել է ամեն տեսակ քաղաքականացումից, նա իր քաղաքային կենսապայմանների բարելավում է ցանկանում։

«Մենք շարունակելու ենք նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից տարվող ավանդույթը ճանապարհների, կամուրջների, ստորգետնյա անցումների վերականգնման ուղղությամբ»,- նշեց Զոհրաբյանը։

Ըստ նրա, իշխող կոալիցիան հանդես չի եկել թեկնածուների միավորված ցուցակով քաղաքապետի ընտրություններում, այլ առանձին թեկնածուներ է առաջ քաշել յուրաքանչյուր կուսակցությունից, քանի որ իր համար լուրջ հակառակորդ չի տեսնում։

Զոհրաբյանն ասաց, որ եթե ՀՀԿ թեկնածուն չհաղթահարի անհրաժեշտ շեմը, ապա Ավագանու խորհրդում կոալիցիոն կուսակցությունները կքվեարկեն կոալիցիայի միասնական  թեկնածուի համար։

Միաժամանակ, Զոհրաբյանը վստահ է, որ կուսակցությանը կհաջողվի հաղթահարել 40-տոկոսանոց շեմը։ «ՀՀԿ կազմում է մոտ 140 հազ. մարդ, Երևանում նրանց թիվը հասնում է մոտ 50 հազարի։ Այսպիսով, մենք մշտական ընտրազանգված ունենք»,- նշեց նա։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: