478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հանգստյան օրերին հրդեհներ են բռնկվել Հայաստանի մի քանի մարզերում
17:25
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հանգստյան օրերին հրդեհներ են բռնկվել Հայաստանի մի քանի մարզերում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԻՆ առնթեր Փրկարար ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, մարտի 27-ին հրդեհներ են գրանցվել Շիրակի, Տավուշի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում: Հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այրվել է Ե. Գասպարյանին պատկանող հացատան` 3 քմ մակերեսով տանիքը և 18 քմ մակերեսով վագոն-տնակը:

Նույն օրը, ժամը 16.58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Իջևանին հարակից «Կրիվոյ դաշտ» կոչվող հանդամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.45-ին, մարվել` 18.29-ին: Այրվել է 5000 քմ մակերեսով խոտ:

Տեղեկություն է ստացվել նաև Սյունիքի մարզից, որ ժամը 18.00-ի սահմաններում Վարդանիձոր գյուղում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 3000 քմ, իսկ ժամը 17.30-ի սահմաններում Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում բռնկված հրդեհի հետևանքով ` 7000 քմ մակերեսով խոտ և թփուտ:  Հրդեհները մեկուսացվել են և համապատասխանաբար` ժամը 18.45-ին և ժամը 19.15-ին` մարվել:

Ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղում բռնկված հրդեհի մասին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.05-ին, մարվել` 00.05-ին: Այրվել է Յու. Ավետիսյանին պատկանող 20 քմ մակերեսով խորդանոցը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։