481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը կունենա սեփական պատկառելի բյուջե. Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար
14:18
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը կունենա սեփական պատկառելի բյուջե, Երևանում հայտարարեց ԳՖՀ ԱԳՆ պետական քարտուղար Գերնոտ Էրլերը  (Gernot Erler)։

«Այդ բյուջեն կարտահայտվի երկնիշ միլիոն թվերով։ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք այն հարցը, թե որ ոլորտում են օգտարգործվելու այդ միջոցները»,- ասաց Էրլերը։

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ և հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ «Արևելյան գործընկերություն» փաթեթը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում: Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն հարևան-երկրներին 2009-13թթ. կտրամադրի 600 միլիոն եվրո:

Ինչպես նշեց պետքարտուղարը, ԵՄ-ն կձգտի շարունակել զարգացնել նախաձեռնության անդամ-երկրներում հիմնական քաղաքական առաջնահերթությունները՝ ժողովրդավարացում, իրավական պետության կայացում, կուսակցական համակարգի արդիականացման շարունակում։

«Բայց քանի որ խոսքը գործընկերության մասին է, մենք պատրաստ ենք լսել նաև անդամ-երկրների առաջարկներն այն մասին, թե որ ոլորտներում կարելի է օգտագործել ներդրված միջոցները»,- նկատեց Էրլերը։  

Ըստ նրա՝ ՀՀ արտգործնախարարը նույնպես դրական է գնահատել տվյալ նախաձեռնությունը և հայտարարել, որ տվյալ ծրագիրը մեծ հեռանկարներ է բացում երկրի առջև։

«Նախարարը, մասնավորապես, կարևորեց ազատ առևտրի համակարգի և արտոնագրերի ընթացակարգերի պարզեցումը Հայաստանի համար»,- տեղեկացրեց պետքարտւողարը։ -0-

ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերը (Gernot Erler) մարտի 29-31-ը այցով գտնվում է Հայաստանում։ Այցի ընթացքում ծրագրված են Էրլերի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, փոխխոսնակ, հայ-գերմանական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արևիկ Պետրոսյանի հետ։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: