482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման ցանկացած հնարավորություն պետք է բացառվի. Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար
13:47
30 Մարտի 2009

Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման ցանկացած հնարավորություն անհրաժեշտ է բացառել, կարծում է ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերը (Gernot Erler)։

«Գերմանիայի կառավարությունն աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, և մեր ջանքերն ուղղված են դրա լուծմանն աջակցելուն», - երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էրլերը։

ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերը (Gernot Erler) մարտի 29-31-ը այցով գտնվում է Հայաստանում։ Այցի ընթացքում ծրագրված են Էրլերի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, փոխխոսնակ, հայ-գերմանական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արևիկ Պետրոսյանի հետ։

Պետքարտուղարը նշեց, որ հակամարտությունը լուծելու բազմամյա փորձերը, որոնք հիմնված են միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների վրա, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունն ու ազգային ինքնորոշման իրավունքը, դեռևս այնքան էլ արդյունավետ չեն, և «բանակցային գործընթացի նկատմամբ ավելի պրատկիկ մոտեցումներ են» անհրաժեշտ, որոնք ուղղված կլինեն կողմերի տարաձայնությունների հաղթահարմանն ու համաձայնության ձեռքբերմանը։

Էրլերը նշեց, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է հասնել փոխզիջման բանակցային գործընթացում։ Պետքարտուղարը տեղեկացրեց, որ տարածաշրջան իր այցի ընթացքում կներկայացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իր առաջարկությունները։

«Թեև մենք փաստում ենք, որ նախագահների մակարդակով հանդիպումներն արդյունավետ են ընթանում, սակայն անհրաժեշտ է հասարակությանը փոխզիջումների պատրաստել։ Այստեղ պոպուլիզմին և քարոզչությանը տեղ չկա, անհրաժեշտ է մտածել տարածաշրջանում խաղաղության, նրա ապագայի մասին և նման պատասխանատվություն վերցնելու քաղաքական համարձակություն ունենալ», - հայտարարեց նա։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։