481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ամփոփվեցին թատերարվեստի ոլորտի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները
13:39
30 Մարտի 2009

«Արտավազդ-2009» ամենամյա ազգային հեղինակավոր թատերական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանում մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, «Արտավազդ» մրցանակի արժանացան թատերական գործիչներ 13 անվանակարգերում։

«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Լավագույն երիտասարդ դերասան ճանաչվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի դերասան Թեմուր Աչինյանը։ 

«Տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում մրցանակը շնորհվեց Լյուդվիգ Հեքիմյանին՝ «Ինչու էսպես չարացանք» բեմադրության և Նունե Խեչումյանին՝ «Մետաստազ» բեմադրության համար։ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը կիսեցին Դավիթ Հարությունյանը («Վերջին ուսուցիչը») և Գրիգոր Խաչատրյանը («Ֆանտոմային ցավեր»)։

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգը տրվեց Մերի Սարգսյանին՝ «Տասներկուերորդ գիշեր», իսկ «Լավագույն պիեսը» Արա Երնջակյանին՝ «Հոբելյանական հաճախորդը» ներկայացումների համար։

Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի ճանաչվեց Քրիստինե Հովակիմյանը՝ Հ.Մալյանի անվան թատրոնից, իսկ երկրորդ պլանի լավագույն դերակատար՝ Գերոգի Հովակիմյանը՝ Հր.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնից։

«Լավագույն կին դերակատար» անվանակարգը շնորհվեց Գոհար Իգիթյանին (Հր.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն), իսկ լավագույն տղամարդ դերակատարներ ճանաչվեցին Աշոտ Ադամյանը (Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն) և Դավիթ Հակոբյանը (Համազգային թատրոն)։

Տարվա լավագույն ռեժիսորները երկուսն էին՝ Հրաչյա Ղազարյանը՝ «Մի գնա բարկացած» և Նարինե Մալյանը՝ «Պատմություններ գնացքում» ներկայացումների համար։ Լավագույն ներկայացումները Երվանդ Ղազանչյանի «Տասներկուերորդ գիշերն» ու Նիկոլայ Ծատուրյանի «Փրկության կղզին» էին։

ՀԹԳ միությունը պարգևատրեց նաև մի շարք թատերական գործիչների՝ թատերարվեստին մատուցած ծառայությունների համար. միության ոսկե մեդալ շնորհվեց վաստակավոր գործիչներ Հրաչյա Աշուղյանին, Ալեքսանդր Քոչարյանին և Անտոն Աղայանցին։

Թատերավեստին անբասիր ծառայության համար թատերագետ Մարգարիտա Յակունտովան, դերակատար Վլադիմիր Գրիգորյանն արժանացան «Արտավազդ» մրցանակների։ Նույն մրցանակը հետմահու շնորհվեց նաև  նկարիչ Եվգենի Սաֆրոնովին։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ մրցանակաբաշխությունն առիթ է՝ գնահատելու թատերարվեստում իրականացրած մեկ տարվա աշխատանքը։

«Այս տարվա մրցանակաբաշխությունն առանձնանում է նրանով, որ հաղթողներին ընտրելիս կազմկոմիտեն նախապատվությունը տվել է երիտասարդ թատերական գործիչներին»,- նշեց Ղազանչյանը։

ԹԳՄ նախագահը կարևորեց նաև մրցանակաբաշխությունը մայրաքաղաքից մարզեր տեղափոխելու հանգամանքը. ակտիվորեն մասնակցել են Գյումրու և Վանաձորի պետական թատրոնները։

Մրցանակաբաշխությունն անցկացվեց Հայաստանի թատերական գործիչների միության կողմից՝ «Հովնանյան» ընկերության ֆիանսական և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: