480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը հատուկ կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդումը. փոխնախարար
13:29
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Գերմանիայի հետ համագործակցության հետագա ամրապնդմանն ու խորացմանը, երկուշաբթի ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը։

«Հայաստանը միշտ կարևորել է եվրոպական առաջատար երկրներից մեկի՝ Գերմանիայի հետ համագործակցության զարգացումը, և այսօր մենք կարող ենք արձանագրել, որ այդ ձգտումը փոխադարձ է», - հայտարարեց Ղազինյանը Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղար Գերնոտ Էրլերը (Gernot Erler) մարտի 29-31-ը այցով գտնվում է Հայաստանում։ Այցի ընթացքում ծրագրված են Էրլերի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, փոխխոսնակ, հայ-գերմանական բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Արևիկ Պետրոսյանի հետ։

Ղազինյանի խոսքերով՝ հայ-գերմանական հարաբերությունները միշտ կրել են ջերմ և բարեկամական բնույթ, և երկու երկրների միջև հաստատվել է քաղաքական երկխոսություն բարձր մակարդակիով։ Ինչպես նշեց փոխնախարարը, Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական համագործակցությունը մշտապես ընդլայնվում և խորանում է, իսկ Գերմանիան Հայաստանի խոշորագույն դոնորներից և ներդրողներից է։

Գերմանիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2008 թ.-ի ընթացքում ավելացել է 12,4 տոկոսով և կազմել 439,4 միլիոն դոլար։ Միաժամանակ, Հայաստանից դեպի Գերմանիա արտահանման ծավալը կազմել է 183,7 միլիոն դոլար նշված ժամանակահատվածում՝ 2007 թ.-ի ցուցանիշի համեմատ ավելանալով 8,9 տոկոսով, իսկ Հայաստան ներկրված գերմանական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 255,7 միլիոն դոլար՝ ավելանալով 15,6 տոկոսով։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանում Գերմանիայի կառավարության ֆինանսական և տեխնիկական ծրագրերի իրագործումը, որոնք ուղղված են հանրապետության զարգացմանը։ Դինամիկ են զարգանում նաև կապերը մշակութային և կրթական ոլորտներում», - հայտարարեց նա։

Ղազինյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պետքարտուղար Էրլերի հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներին, ինչպես նաև դրանց կարգավորման ուղիներին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: