486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը մինչև տարեվերջ կսկսի Իրան-Հայաստան երկաթուղու ՏՏՀ կազմումը. նախարար
11:05
30 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մինչև տարեվերջ կսկսի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորումների (ՏՏՀ) կազմումը, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրել է ՀՀ տրանսպոտրի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։

Նրա խոսքերով՝ այս պահի դրությամբ քննարկումներ են ընթանում Զարգացման ասիական բանկի հետ, որոնց հաջող ավարտի դեպքում հնարավոր կլինի սկսել ՏՏՀ-ի կազմումն արդեն 2009 թ.-ին։

«Դեռևս ֆինանսավորման հետ կապված որոշ հարցեր կան, որոնց կարգավորումից հետո մոտ ժամանակներս Հայաստանը ծրագրում է լուծել Իրան-Հայաստան ողջ համալիր նախագծի ՏՏՀ-ի կազմման հետ կապված հարցը», - ասել է Սարգսյանը։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում նաև բոլոր հնարավոր գործընկերների հետ, այդ թվում նաև իրանական և ռուսական, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի հետ, որոնք պատրաստ են զբաղվել այդ հարցի լուծմամբ։

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը թևակոխել է նախագծահաշվարկային փուլ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկված 13 տարբերակներից ընտրվել է մեկ տարբերակ, որը սկսվում է Մեղրիից և գնում է Սևանի ուղղությամբ։

Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանին թույլ կտա էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղուց օգտվել՝ ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։ Ներկայումս Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտասահմանյան երկրների հետ կատարվում է միայն Վրաստանի տարածքով։

Նախնական տվյալներով՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ներդրումները կկազմեն 2 միլիարդ դոլար։ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի հարցում հետաքրքրություն են դրսևորում Համաշխարհային Բանկը և Զարգացման ասիական բանկը։-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։