484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել պաշտոնատար անձանց կողմից Հայկական եկեղեցու սեփականություն հանդիսացող հողամասի վաճառքի փաստով
10:34
30 Մարտի 2009

Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  սեփականություն հանդիսացող հողամասի մի մասը որպես համայնքային սեփականություն վաճառելու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Քրեական գործը հարուցվել է Հայ Առաքելյական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ Շիրակի մարզի  դատախազություն ներկայացրած դիմումում մատնանշված հանգամանքների հիման վրա։

Ինչպես հաղորդվում է տեղեկատվության մեջ, ստուգման արդյունքում պարզվել է,  որ Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության, շինարարության և անշարժ գույքի կադաստրի բաժնի պետի տեղակալ Գասպարյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  սեփականություն հանդիսացող 0,81 հա հողամասից 116 քմ հողամասն առանձնացրել է որպես համայնքապատկան հողամաս։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ Գասպարյանը նշված հողամասը ներկայացրել է աճուրդի, որի արդյունքում հողամասը գնել է Գյումրու քաղաքապետի տեղակալի որդին՝ Գևորգ  Մանուկյանը։

Գնած հողամասը  գրանցելու  նպատակով Մանուկյանը դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Գյումրու ստորաբաժանմանը:

«Նույն ստորաբաժանման հաշվառման բաժնի առաջին կարգի մասնագետ Ա. Գրիգորյանը,  իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող հողամասը չափագրելուց հետո տվել է դրական եզրակացություն, որի հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հողամասը  2008 թ.-ի հուլիսի 8-ին պետականորեն գրանցվել է Գևորգ Մանուկյանի անվամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Շիրակի մարզի դատախազության հանձնարարությամբ՝   ոստիկանության քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական լիազարությունների չարաշահում) հատկանիշներով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։