484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Թատրոնի միջազգային օրվա առթիվ ՀՀ նախագահը արվեստի մի խումբ գործիչների պատվավոր կոչումներ է շնորհել
19:40
27 Մարտի 2009

Թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար և Թատրոնի միջազգային օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել արվեստի մի խումբ գործիչների Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին երկրի նախագահի մամուլի ծառայությունից:

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչման են արժանացել Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Ալեքսանդր Թաքլչյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Միքայել Հովակիմյանը, Երևանի խամաճիկների պետական թատրոնի դերասանուհի Լուսինե Սարգսյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ալլա Վարդանյանը:

Արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչման են արժանացել Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, «Բոհեմ» կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արամայիս Սարգսյանը:

Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն Սերյոժա Առաքելյանը:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով են պարգևատրվել Լիբանանի հայկական թատերախմբերի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռոբերտ Առաքելյանը, բեմադրիչ, Փարիզի Տիգրան Չուխաջյանի անվան հետազոտական կենտրոնի հիմնադիր Ժերալդ Բաբազյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը,

Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Կարեն Ջանիբեկյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: