478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացավ «Արևի հետքերով» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը
17:57
27 Մարտի 2009

Ուրբաթ Երևանում կայացավ «Արևի հետքերով» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը։

Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանի խոսքերով, բոլոր հեքիաթների հեղինակները երեխաներ են։

«Հեքիաթներ հորինելը երեխաներին հնարավորություն է տալիս արվեստի միջոցով  արտահայտել բնապահպանական խնդիրների շուրջ իրենց մտահոգությունը և իրենց անհանգստությունը հաղորդելով մեծահասակներին ու այլ երեխաներին»,- ասաց Խաչատրյանը։  

Նա հայտնեց, որ թողարկվել է նաև «Արևի հետքերով» գրքի ձայնային տարբերակը, որը ստեղծված է հատուկ թույլ տեսնող երեխաների համար, ովքեր կարդալու հնարավորություն չունեն։   

«Գիրքը երկու տարբերակով կնվիրաբերվի հանրապետության բոլոր գրադարաններին»,- նշեց Հայաստանում FPWC տնօրենը։  

Միջոցառման շրջանակներում կայացավ նաև www.savethenature.am կայքի շնորհանդեսը, որը Հայաստանի երիտասարդության համար ստեղծված առաջին բնապահպանական կայքն է։  

Հեքիաթների ժողովածուն և ինտերնետ-կայքը «Փրկեք բնությունը» (Save the Nature) բնապահպանական արշավի շրջանակներում իրականացված նախագծեր են՝ կազմակերպված Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից և VivaCell-MTS-ի համագործակցությամբ։

VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, VivaCell-MTS-ը մտադիր է այս տարվա ընթացքում դեռ շատ ծրագրեր իրականացնել երեխաների համար։

Հեքիաթների ժողովածուն թարգմանվել է ռուսերեն և գերմաներեն լեզուներով ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ։  

Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ գիրքը ռուսերեն և գերմաներեն թարգմանելը նպատակ ունի գերմանացի և ռուս երեխաներին ծանոթացնել հայ երեխաների մտահոգություններին։  

«Երբեմն երեխաներն ավելի խելամիտ են ու սրտացավ բնության պահպանության հարցում, քան մեծահասակները, այդ պատճառով էլ մենք պետք է լսենք նրանց կարծիքը»,- ընդգծեց դեսպանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: