482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
2008 թվականին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ը բացահայտել է կոռուպցիայի 98 դեպք
17:50
27 Մարտի 2009

ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը 2008 թվականին բացահայտել է կոռուպցիայի 98 դեպք, ուրբաթ լրագրողներին հայտնեց  ԿՀՊԳՎ պետ, գնդապետ Հունան Պողոսյանը։

Նրա խոսքերով, դրանցից 26-ը կապված է յուրացման կամ զեղծարարության հետ, 25-ը՝ կաշառակերության, 5-ը՝ առևտրային կաշառքի։

Միաժամանակ հանցագործությունների հիմնական մասը բացահայտվել է 2008 թվականի երկրորդ կեսին։

Պողոսյանը նշեց, որ 2008 թվականին Հայաստանում արձանագրվել է կաշառակերության 63 դեպք, որից 41 դեպքը կամ 65 տոկոսը բացահայտվել է Ոստիկանության կողմից, ընդ որում 25-ը բաժին է ընկնում ԿՀԴՊ ԳՎ-ին, մինչդեռ 2007 թվականին ԿՀԴՊ ԳՎ-ը բացահայտել է կոռուպցիայի ընդամենը երկու դեպք։

«Բացահայտված հանցագործությունների վերլուծություը ցույց է տալիս, որ կաշառակերության և կոռուպցիոն հանցագործությունների փաստերը գրանցվել են տնտեսության բոլոր ոլորտներում, դրանից չի խուսափել նաև Ոստիկանության համակարգը»,- ասաց Պողոսյանը։

Մասնավորապես, նրա խոսքերով, ԿՀԴՊ ԳՎ-ը բացահայտել է Ոստիկանության աշխատակիցների կողմից կաշառակերության և ծառայողական լիազորությունների չարաշահման մի շարք դեպքեր, հիմնականում, կոռուպցիոն երևույթները Ոստիկանությունում գրանցվել են արտոնագրեր և անձնագրերի կառավարման համակարգում։

«Հաշվետու ժամանակաշրջանում հիմնական շեշտը դրվել է կաշառակերության դեպքերի բացահայտմանը, ինչպես նաև ակտիվ աշխատանքներ են տարվել իրավական անձանց և ձեռնարկությունների՝ հարկերից և տուրքերից խուսափողների բացահայտման, ինչպես նաև պետությանը պատճառած վնասի վերականգնման ուղղությամբ»,- ասաց Պողոսյանը։

Նա նշեց, որ Ոստիկանապետի հանձնարարականով կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ քայլերը խստացվել  են։  

«Սակայն միայն իրավապահ մարմինների ուժերով անհնար է պայքարել տվյալ երևույթի դեմ, որը ոչ միայն իշխանությունների, այլ նաև ողջ հասարակության համընդհանուր խնդիրն է»,- ասաց Պողոսյանը, ինչի կապակցությամբ կարևորեց հասարակության լայն շերտերի մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում։

Ինչ վերաբերում է «Միասին» երիտասարդական շարժմանը, որի շրջանակներում մարտի 11-ին որոշ երևանյան բուհերի պատերին, Երևանի կենտրոնի կանգառներում և այլ բազմամարդ վայրերում փակցվել էին պաստառներ՝ կաշառակերության մեջ մեղադրվող տասնյակից ավել դասախոսների լուսանկարներով, ապա, ինչպես նշեց Պողոսյանը, ԿՊԴՀ ԳՎ-ում դրան վերաբերում են որպես ակցիա, և ոչ ավելի։

«Ակցիայի կազմակերպիչները չներկայացրեցին կաշառակերության ոչ մի կոնկրետ դեպք, ինչի հիման վրա կարելի կլիներ հարուցել գործ, միաժամանակ ռեկտորներն ու դասախոսները ԿՊԴՀ ԳՎ չներկայացրեցին դիմումներ, որոնց հիման վրա ակցիայի մասնակիցների նկատմամբ կարելի լիներ կիրառել պատժամիջոցներ, մասնավորապես, քրեական գործ հարուցել զրպարտության հոդվածով»,- ասաց Պողոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: