482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Քննությունը ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության նոր վարկածներ է մշակում
14:19
27 Մարտի 2009

Քննությունը ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության նոր վարկածներ է մշակում, ուրբաթ լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը։

Հայաստանի փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել է փետրվարի երեքին, մոտավորապես ժամը 20:15-ին, յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակի մոտ։ Նա ստացել է կյանքի հետ անհամատեղելի 4 հրազենային մարմնական վնասվածք՝ 1-ը  կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում։ Ավելի վաղ քննությունը ներկայացնում էր Մհերյանի սպանության չորս հիմնական վարկած։

«Այս պահի դրությամբ գործի բացահայտման հետ կապված նոր տեղեկատվություն չկա, սակայն հայտնվել են սպանության նոր վարկածներ, դրանք բոլորը մշակվում են, և բոլոր ուղղություններով ինտենսիվ աշխատանք է տարվում», - ասաց Պողոսյանը։

Նրա խոսքերով՝ Ոստիկանապետի, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ գլխավոր դատախազության համատեղ հրամանագրով ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ, որում ընդգրկվել են փորձառու աշխատակիցներ՝ բոլոր երեք կառույցներից։

«Բոլոր ուղղություններով աշխատանքները շարունակվում են, և դրանք չեն դադարի։ Իսկ գործը գտնվում է ՀՀ ոստիկանապետի հստակ և մշտական վերահսկողության ներքո, ում մշտապես զեկուցվում է իրավիճակի մասին», - ասաց Պողոսյանը։

ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության փաստով հարուցված է  քրեական գործ` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2 մասի 2 կետի (անձի կամ նրա մերձավորի սպանություն՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի  (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։