486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի ընդդիմության հանրահավաքի արդյունքը կկանխորոշվի մոտակա տասը օրվա ընթացքում. հայ փորձագետ
13:53
27 Մարտի 2009

Ապրիլի 9-ին Վրաստանում կայանալիք ընդդիմության հանրահավաքի արդյունքը կախված է Վրաստանի ներքաղաքական գործընթացներից, որոնք տեղի կունենան մոտակա 7-10 օրվա ընթացքում, կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

«Այն, թե ինչպիսին կլինի արդյունքը, և ինչպիսի ազդեցություն կունենա հանրահավաքը Վրաստանի հետագա քաղաղաքական իրադարձությունների վրա, կախված է Վրաստանի իշխող քաղաքական վերնախավերի շարքերում մոտակա 7-10 օրվա ընթացքում տեղի ունեցող ներքին գործընթացներից», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Նրա կարծիքով՝ հանրահավաքի արդյունքները կախված են նրանից, թե Վրաստանի ուժային կառույցներում տեղափոխություններ տեղի կունենա՞ն, թե ոչ, որքանո՞վ նրանք պատրաստ կլինեն ապրիլի 9-ի իրադարձություններին։

Փորձագետը կարծում է, որ ուժային կառույցներում տեղափոխությունների հնարավորությունը կախված է Վրաստանի նախագահ Միխայի Սահակաշվիլու ազդեցության ուժից։

Մինասյանը հիշեցրեց, որ 2007 թ.-ի ընդդիմության նոյեմբերյան հանրահավաքի ժամանակ ուժային կառույցների վրա Սահակաշվիլու ազդեցությունը շատ մեծ էր, և ուժային կառույցներն ամբողջովին ենթարկվում էին պետության նախագահին։

2007 թ.-ի նոյեմբերին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսեց ցրել խորհրդարանի մոտ ընդդիմության հանրահավաքը, որը պահանջում էր նախագահի հրաժարականն ու հաջորդ տարվա գարնանը խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նոյեմբերի 7-ին քաղաքի կենտրոն մտցվեցին հատուկ նշանակության ջոկատ և բանակային ստորաբաժանումներ, դադարեց աշխատել հասարակական տրանսպորտը։

Սակայն, փորձագետի կարծիքով, օգոստոսյան պատերազմն ու բանակում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ Սահակաշվիլու ազդեցությունը նույնիսկ ուժային կառույցների վրա նվազել է։ «Այն, թե ինչպիսի գործընթացներ են այժմ տեղի ունենում բանակում և ուժային կառույցներում, չի կարող է ասել նույնիսկ նախագահը», - կարծում է նա։

«Հանրահավաքի հաջողությունը կախված է նրանից, թե իշխող վերնախավի ներքին գործընթացները որքանով կհանգեցնեն իշխանության թուլացման, կկարողանա՞ն, արդյոք, նախագահ Սահակաշվիլու որոշ կողմնակիցներ դավաճանել նրան և անցնել ընդդիմության կողմը», - ասաց Մինասյանը։

Միաժամանակ հայ փորձագետն ընդգծեց, որ Վրաստանի այժմյան իրադարձությունները կապված են օգոստոսյան իրադարձությունների և վրաց-ռուսական պատերազմի արդյունքների հետ, որոնք զգալիորեն ազդեցին Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա։

Մինասյանը կարծում է, որ 2008 թ.-ի օգոստոսից հետո անցած ժամանակի  ընթացքում վրացական հասարակությունը ուշքի է եկել, և հակառուսական տրամադրությունները, որոնք Սահակաշվիլու ռեժիմին հնարավորություն տվեցին որոշակի աստիճանով իշխանության ղեկին մնալ և նույնիսկ որոշ աստիճանով ամրապնդվել՝ չնայած հակամարտությունում կրած պարտությանը, անցել են, իսկ ներքին խնդիրները սրվել են։

«Օգոստոսյան պատերազմն ու 2007 թ.-ի նոյեմբերյան իրադարձությունները զգալիորեն թուլացրել են արևմուտքում Սահակաշվիլու իմիջի դրական ընկալումը», - ընդգծեց փորձագետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։