483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի իշխանությունները կփորձեն թույլ չտալ ապրիլի 9-ի ընդդիմության հանրահավաքի ցրումը. հայ փորձագետ
13:10
27 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի իշխանությունները կփորձեն ապրիլի 9-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքի ժամանակ թույլ չտալ 2007 թ.-ի նոյեմբերի իրադարձությունների կրկնությունը, ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Որոշ իմաստով նոյեմբերյան իրադարձությունների կրկնությունը հնարավոր է, սակայն պարզ է, որ իշխանությունը համապատասխան եզրահանգումներ է արել նոյեմբերի 7-ի իրադարձություններից և հետխորհրդային տարածքի նմանատիպ իրադարձություններից հետո և կփորձի թույլ չտալ նմանատիպ դրսևորումներ», - ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը։

2007 թ.-ի նոյեմբերին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ այն բանից հետո, երբ ոստիկանությունը սկսեց ցրել խորհրդարանի մոտ ընդդիմության հանրահավաքը, որը պահանջում էր նախագահի հրաժարականն ու հաջորդ տարվա գարնանը խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Նոյեմբերի 7-ին քաղաքի կենտրոն մտցվեցին հատուկ նշանակության ջոկատ և բանակային ստորաբաժանումներ, դադարեց աշխատել հասարակական տրանսպորտը։

Մինասյանի խոսքերով՝ վրացական իշխանությունների կողմից ընդդիմության դեմ ուժային ռեսուրսի կիրառումը միայն կվատթարացնի Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը։ Ինչպես կարծում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրենը, հենց այդ պատճառով Վրաստանի իշխանությունները կփորձեն առավելագույնս խուսափել իրադարձությունների նման զարգացումից։

«Այլ հարց է, որ մարդիկ, որոնք գլխավորում են վրացական ղեկավարությունը, ոչ միշտ են հնարավորություն ունենում սառնարյուն որոշումներ ընդունել և հայտնի են իրենց բռնկվող քաղաքական բնավորությամբ, այդ պատճառով չի կարելի բացառել նաև նման հավանականությունը», - նշեց Մինասյանը։

Միաժամանակ փորձագետը հիշեցրեց, որ արդեն այժմ վրացական իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաև արտաքին ուժերը՝ եվրոպական հանրությունը, փորձում են պաշտպանողական գործողություններ ձեռնարկել, ստեղծել դիտորդական խմբեր՝ ապրիլի 9-ին ուժային ակցիաներ թույլ չտալու համար։

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցող Մաթիաս Յորշը վերջերս Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն առաջարկել է հավաքել բոլոր ընդդիմադիր կուսակցություններին և իշխանությունների հետ համատեղ մշակել ապրիլի 9-ի ակցիայի անցկացման անվտանգության ծրագիր։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: