487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարները Երևանում կքննարկեն Սևծովյան օղակաձև մայրուղու ստեղծման հարցը
12:53
27 Մարտի 2009

ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարները ուրբաթ Երևանում կքննարկեն Սևծովյան օղակաձև ավտոմայրուղու ստեղծման հարցը։

«Մենք կքննարկենք Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն վերաբերող հարցերը, որոնք ուղղված են ՍԾՏՀ երկրների միջև բեռնափոխադրումների բարձրացմանը, մասնավորապես, պրոֆեսիոնալ վարորդների համար վիզային ռեժիմի պարզեցմանը։ Այս խնդիրների լուծումը չափազանց կարևոր է, առավել ևս, որ սա համապատասխան հուշագրերի ստորագրումից հետո առաջին քննարկումն է», - լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպման բացումից հետո։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ-երկրների տրանսպորտի նախարարների երևանյան հանդիպումը առաջինն է Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման փոխըմռնման մասին հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո։

Սևծովյան օղակաձև ավտոմայրուղու զարգացմանը վերաբերող փոխըմռնման մասին հուշագիրը, որը միմյանց կկապի աշխարհի 12 երկիր, ստորագրվել է 2007 թ.-ի ապրիլին և ուժի մեջ մտել 2008 թ.-ին։ Սև ծովի ափով օղակաձև ավտոմայրուղու կառուցման գաղափարն առաջին անգամ հնչել է 2007 թ.-ի հունիսին՝ Ստամբուլում կայացած ՍԾՏՀ 15-րդ գագաթնաժողովի ժամանակ։ Կառուցման նախաձեռնողը  Ռուսաստանն է։

Սարգսյանը կարևորեց Սևծովյան օղակաձև ավտոմայրուղու Համատեղ մշտական տեխնիկական քարտուղարության ստեղծումն ու հաստատումը, որն արդեն սկսել է գործել և պատրաստել է համապատասխան հարցաշար, որն ուղարկվել է մասնակից-երկրներին։

«Պատասխանների հիման վրա համապատասխանաբար կպատրաստվեն քարտեզ, նվազագույն տեխնիկական պահանջները և օղակաձև ավտոմայրուղու այլ կոնկրետ բնութագրերը», - ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանը մեծ հույսեր է կապում Սևծովյան օղակաձև ավտոմայրուղու ձևավորման հետ։ «Մեր տեսակետից այն հետաքրքիր և արդյունավետ կլինի հետագա համագործակցության համար», - ասաց նախարարը։

Սարգսյանը նաև նշեց, որ մայրուղին և դրանից դուրս եկող տրանսպորտային հանգույցները կմշակվեն քննարկումներից հետո։ «Հուսով ենք, որ Հայաստանից դուրս եկող ճանապարհը կլինի կապող հանգույցներից մեկը», - ասաց նախարարը։

Հայաստանն ընդունել է ՍԾՏՀ նախագահող երկրի պարտականությունները 2008 թ.-ի նոյեմբերին, երկրի նախագահության ժամկետը մինչև 2009 թ.-ի ապրիլի 30-ն է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։