483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բաց նամակ է հղել Օբամային՝ Հայոց ցեղասպանության հաստատման հորդորով
19:52
26 Մարտի 2009

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հորդորում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային իր հիշատակի ուղերձում «հայերի զանգվածային կոտորածն անվանել ցեղասպանություն»:

Ամերիկայի հայկական համագումարի հաղորդմամբ, Օբաման նման կոչ էր արել Ջորջ Բուշին դեռևս 2005թ. մարտի 18-ին:

«Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ դուք ցույց կտաք, որ այն առաջնորդն եք, ում նկատի ունեիք 2008թ. հունվարի 19-ին, ով ճշմարտությունն է ասում Հայոց ցեղասպանության մասին, վճռականորեն հակազդում բոլոր ցեղասպանություններին»,- ասված է նամակում:

ԱՀՀ կարծիքով, Ցեղասպանության ճանաչումը ամերիկյան դիվանագիտության մեջ կնշանավորի մի նոր դարագլուխ:

Անդրադառնալով սեփական պատմությունն ընդունելուց Թուրքիայի հրաժարվելուն՝ նամակում նշվում է «Հենց թուրք ժողովրդի՝ որպես միջազգային, ժողովրդավարական գործընթացի մասնակցի, շահերից է բխում ստանձնել նախկին կառավարության պատասխանատվությունը հայ ժողովրդի ցեղասպանության համար»:

Ցեղասպանագետները հիշեցնում են, որ հենց այդպես վարվեցին Գերմանիայի կառավարությունն ու ժողովուրդը Ողջակիզման պարագայում:

«Վերջին տասնամյակում հարաճուն թվով թուրք գիտնականներ, գրողներ, մտավորականներ, հրատարակիչներ իրենց ենթակել են կալանքի ու սպանվելու ռիսկին՝ Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Նրանք գիտակցել են, որ սեփական պատմությունն ընդունելը, որքան էլ այն մութ լինի, առողջ ժողովրդավարության ձևավորման կարևորագույն մասն է»,- նշված է նամակում:

«Մենք այն կարծիքին ենք, որ անվտանգությունն ու ճշմարտությունը չեն հակասում միմյանց: ԱՄՆ շահերից է բխում սատարելը մարդու իրավունքների այն սկզբունքներին, որոնք կազմում են ժողովրդավարության էությունը»,-նշել են փորձագետները:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։

Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։