486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ փրկարար ծառայության պետը դրական է գնահատում փրկարարների եռօրյա վարժանքները
19:50
26 Մարտի 2009

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետ, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը դրական է գնահատել մարտի 24-26-ին հանրապետությունում անցկացված երկրաշարժի դեպքում արձագանքման միջազգային վարժանքները։

«Անցած ուսումնավարժանքը ես դրական եմ գնահատում։ Մենք ունենք համապատասխան սարքավորումներ ու տեխնիկա, որը թույլ է տալիս մեր փրկարարներին օպերատիվ կարգով իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ»,- հինգշաբթի Բարսեղյանն ասաց լրագրողներին՝ ամփոփելով եռօրյա ուսումնագործնական վարժանքների արդյունքները։   

Նրա խոսքերով, վերջին անգամ նման վարժանքներ անցկացվել են 2008 թ.-ի դեկտեմբերին ՄԱԷ-ում, հենց այն ժամանակ էլ որոշվել է, որ հերթական վարժանքը կանցկացվի Հայաստանում։  

«2009 թ.-ի սեպտեմբերին INSARAG-ը (Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խումբ) հերթական վարժանքները կանցկացնի Հունգարիայում»,- հայտնեց Բարսեղյանը՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ մասնագետները շատ բարձր են գնահատում նման վարժանքները։

Նա հիշեցրեց, որ ուսումնավարժանքը Հայաստանում կազմակերպվել է Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական INSARAG խմբի կողմից, որը ՄԱԿ-ի կազմում ստեղծվել է 1991 թ.-ին Հայաստանում 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ փրկարարական օպերացիաներին մասնակցած տարբեր երկրների որոնողափրկարարական կազմավորումների նախաձեռնությամբ։    

Երկրաշարժի դեպքում արձագանքման եռօրյա միջազգային ուսումնավարժանքը Երևանում մեկնարկեց երեքշաբթի: Ծրագրվեցին բոլոր գործողությունները, սկսվեցին խմբային աշխատանքները, հայտարարվեց ուսումնավարժանքի սցենարը։ Չորեքշաբթի իրավիճակային խմբերում (տեղական կառավարման մարմիններ, միջազգային կազմակերպություններ,աղետի գոտի) սկսվեցին որոնողափրկարարական աշխատանքները, որոնց արդեն մասնակցում էին տարբեր երկրներից ժամանած փրկարարական ջոկատներ։  

Հինգշաբթի գործնական գործողությունները շարունակվեցին Արզնի քաղաքի վարժահրապարակում, որտեղ ՀՀ փրկարար ծառայությունը կազմակերպեց փրկարարական տարաբնույթ ցուցադրական աշխատանքներ 4 սցենարով։  

Առաջին սցենարի համաձայն, բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում 5 մարդ հայտնվել է շրջափակման մեջ ծխի մեջ կորած շինությունում, նրանցից ոմանք կորցրել են գիտակցությունը։  

Երկրորդ սցենարով փրկարարները փլված բարձրահարկից հանել են շենքի նկուղում շրջափակման մեջ հայտնված մարդկանց։  

Երրորդ սցենարը ենթադրում էր շենքի երրորդ հարկում բազմաթիվ կոտրվածքներով ծանր հիվանդի առկայությունը և պահանջվում էր նրան փրկարարական տեխնիկայի կիրառմամբ ներքև իջեցնել։

Չորրորդ սցենարի համաձայն, փրկարարների օգնությունը պահանջվում էր ՃՏՊ-ի արդյունքում ծռմռված մեքենայից տուժածներին դուրս հանելու համար։

Վարժանքի արդյունքներով Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի, Իսպանիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Վենեսուելայի, Կոլումբիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, ԱՄԷ-ի, Հունգարիայի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Թունիսի, Էստոնիայի, Նեպալի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների մասնակիցները ՀՀ Փրկարար ծառայությունից Մասնակցության վկայականներ ստացան։

Ընդհանուր առմամբ վարժանքին մասնակցել է 22 երկրի փրկարարներ և ավելի քան 10 միջազգային կազմակերպության դիտորդներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: