481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
Գրիգոր Լուսավորչի մասունքներն ուրբաթ կտեղափոխվեն Էջմիածնի Մայր Տաճար
18:18
26 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ տոնի առիթով մարտի 27-ին Հայրապետական հանդիսավոր թափորով Մայր Տաճար կբերվեն մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները։

«Հայրապետական հանդիսավոր թափորով Մայր Տաճար կբերվեն մեր հավատի հայր Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները, որպեսզի հավատավոր ժողովուրդը հնարավորություն ունենա հաղորդ դառնալ հայոց առաջին հայրապետի լույս նշխարներից բաշխվող օրհնությանը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Երեկոյան ժամերգությունից  հետո կկկատարվի Նախատոնակի ծեսը։

 

Մարտի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ։

Սբ. Գրիգոր Լուսավորչի սարսափելի չարչարանքների և մուտն ի Վիրապ հիշատակի օրը տարվա երեք օրերից առաջինն է, որ նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սբ. Գրիգոր Լուսավորչի հիշատակին։

Հայ Առաքելական Եկեղեցու օրացույցի համաձայն, այդ օրը նշվում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ Խոր Վիրապ վանքում Սբ. Գրիգոր Լուսավորչի կրած սարսափելի չարչարանքների հիշատակին։

Համաձայն պատմական աղբյուրների, Սբ. Գրիգորը իշխան Անակ Պարթևի որդին է եղել։ Իշխան Անակը սպանել է հայ արքա Խոսրով Արշակունուն և ընտանիքի հետ փորձել է թաքնվել Պարսկաստանում, բայց հայկական ջոկատը հասել է նրան և խեղդամահ է արել Արաքս գետում ընտանիքի անդամների հետ։

Երկու տարեկան Գրիգորը փրկվել և տարվել է Կեսարիա, որտեղ քրիստոնյա է դարձել։ Իմանալով իր ընտանիքի պատմությունը՝ Գրիգորը որոշել է գաղտնի ծառայության անցնել Խոսրովի որդի Տրդատի մոտ և հավատարիմ ծառայությամբ քավել հոր մեղքը։

Իշխաններից մեկը պարզել է Գրիգոր Պարթևի անձը և հայտնել է այդ մասին Տրդատին։ Դաժան տանջանքներից հետո Գրիգորին գցել են Խոր Վիրապ, որտեղ նա մնացել է 13 տարի՝ մինչև 301 թվականը։

Սբ.Գրիգոր Լուսավորիչը աներևակայելի չարչարանքներ է կրել և, դուրս գալով զնդանից, սկսել է քրիստոնեության լույսը տարածել ողջ Հայաստանում՝ դառնալով 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայկական Եկեղեցու առաջին կաթողիկոսը։

 

Գրիգոր Լուսավորչի հիշատակը տոնում են այլ քրիստոնյա եկեղեցիներում ևս:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: