478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ժողովրդական կուսակցությունն այլընտրանք կդառնա Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում. կուսակցության ղեկավար
17:57
26 Մարտի 2009

Ժողովրդական կուսակցությունն այլընտրանք կդառնա Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում՝ հանդես գալով երրորդ ուժի դերում, հինգշաբթի  հայտարարեց Ժողվրդական կուսակցության ղեկավար, ԱԼՄ հեռուստաընկերության նախագահ Տիգրան Կարապետյանը։

«Արդեն ութ տարի է՝ ես պնդում եմ, որ գոյություն ունի «երրորդ ուժ» հասկացություն, որ կա կենտրոն և կառուցողական մոտեցում։ Ինձ համար ցանկացած ընտրություններ մեծություն են։ Մեծություն, որովհետև ժողովուրդն արտահայտում է իր կարծիքը, և քանի ձայն էլ հավաքած լինեմ, կընդունեմ այդ արդյունքը»,- լրագրողներին հակտնեց Կարապետյանը։

Ժողովրդական կուսակցության ցուցակում առաջին համարը ներկայացնում է Տիգրան Կարապետյանը, երկրորդը՝ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արտակ Հարությունյանը, երրորդը՝ պրոֆեսոր Հրաչիկ Վարդապետյանը:

Կարապետյանը նշեց նաև, որ այն կուսակցությունները, որոնք մշտապես մասնակցում են ընտրություններին կոալիցիոն սկզբունքներով, չունեն գաղափարական արժեքներ, նրանք մասնակցում են ընտրություններին ռազմավարական նպատակներով։

«Արմատական ընդդիմությունը և իշխանությունների ներկայացուցիչները մշտապես բախվում են իրար, մշտապես վարկաբեկում են միմյանց, դրանց նպատակը հայկական ռեսուրսի բաժանումն է»,- ասաց նա։

Կարապետյանն ավելացրեց, որ պատրաստ է արդարացնել ժողովրդի վստահությունը քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, մայիսի 31-ին կայանալիք Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցի վեց կուսակցություն և մեկ ընդդիմադիր դաշինք (Հայ ազգային կոնգրեսը)։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: -0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: