478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
«Արևի հետքերով» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում մարտի 27-ին
15:04
26 Մարտի 2009

«Արևի հետքերով» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսը տեղի կունենա Երևանում մարտի 27-ին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC)։

«Արևի հետքերով» գիրքը բնությանը նվիրված հեքիաթների հավաքածու է: Գրքի առանձնահատկաթյուններից մեկը «Երեխաները երեխաների համար» մոտեցումն է. բոլոր հեքիաթների և նկարազարդումների հեղինակները երեխաներ են։

Որոշ հեքիաթների առանձնահատկությունն այն է, որ նրանք հնարավորություն են տալիս ընթերցողին դառնալ համահեղինակ և առաջարկել հեքիաթի սեփական ավարտը, ինչի կապակցությամբ FPWC-ն հրավիրում է «Արևի հետքերով» ժողովածուի ընթերցողներին և նրա աուդիո տարբերակի ունկնդիրներին առաջարկել հեքիաթների ավարտի սեփական տարբերակները։

Միջոցառման ընթացքում կներկայացվի նաև գրքի աուդիո-տարբերակը և www.savethenature.am վեբկայքը, որը Հայաստանի երիտասարդության համար ստեղծված առաջին բնապահպանական վեբ-կայքն է։

Հեքիաթների ժողովածուն և ինտերնետ-կայքը նախագծեր են, որոնք իրականացվել են «Փրկենք բնությունը» » (Save the Nature) բնապահպանական արշավի շրջանակներում, որը կազմակերպել է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ VivaCell-MTS-ի աջակցությամբ։

Միջոցառմանը կմասնացկեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Անդրեա Վիկտորինը,  Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն ու VivaCell-MTS ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

Խնկո-Ապոր անվ. գրադարանի մանկական թատերախումբը կներկայացնի նաև գրքում ընդգրկված հեքիաթներից երեքի բեմականացումը։

Ժողովածուն պատրաստել է Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ VivaCell-MTS-ի աջակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: