486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմության համար լավագույն ձևաչափը Երևանի քաղաքապետի ընտրություններին համատեղ մասնակցությունը կլիներ. ՀՀ նախկին խոսնակ
14:57
26 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդդիմության մասնակցության լավագույն ձևաչափը միասնական ցուցակ ներկայացնելը կլիներ, կարծում է ՀՀ ԱԺ նախկին նախագահ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանը։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

«Եթե «Ժառանգություն» կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցեին միասնական ցուցակով, ապա նրանք կհավաքեին մեծ քանակով ձայներ և այդ դեպքում կարող էին 40 տոկոսանոց շեմը հաղթահարելու հույս ունենալ», - հինգշաբթի լրագրողներին ասաց Թորոսյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը անցյալ շաբաթվա վերջին երկար քննարկումներից հետո որոշում է ընդունել չներկայացնել իր կուսակցական ցուցակը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին՝ կոչ անելով իր ընտրողներին և հայկական մայրաքաղաքի բոլոր բնակիչներին իրենց ձայները տալ հօգուտ ընդդիմության։  

Թորոսյանի խոսքերով, այժմյան ձևաչափը, որով կուսակցությունները պետք է մասնակցեն ընտրություններին, «որոշ աստիճանով նախապատվությունը տալիս է կոալիցիոն ուժերի հնարավորություններին», քանի որ եթե նրանք չորս կուսակցություններն առանձին-առանձին հաղթահարեն 7 տոկոսանոց շեմը, ապա հավանականությունը շատ մեծ է, որ նոր կոալիցիա կստեղծեն Երևանի Ավագանու խորհրդի շրջանակներում։

«Եվ այն դեպքում, եթե նրանք Խորհրդի տեղերի կեսից ավելին ունենան, ապա նրանք հնարավորություն կստանան առաջարկել և ընտրել քաղաքապետին», -ասաց նա։

ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, «Օրինաց երկիր», Դաշնակցություն կուսակցութունները, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսի նախընտրական դաշինքը։

Միաժամանակ նախկին խոսնակը կարծում է, որ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հասցեին ոչ կոռեկտ վերաբերմունք էր ցուցաբերվել։

«Ակնհայտ է, որ եթե «Ժառանգություն» կուսակցությունը միայնակ գնար ընտրություններին, ապա նրան չէր հաջողվի որևէ բանի վրա ազդել, քանի որ եթե նրանք նույնիսկ ապագայում ՀԱԿ-ի հետ միանային Ավագանու խորհրդում, նրանց դժվար թե հաջողվեր հավաքել ձայների 50 տոկոսից ավելին», - ավելացրեց Թորոսյանը։

Նա նաև ասաց, որ օրենսդրությունը գոյություն ունեցող իրականության հետ համադրելը հանգեցնում է այն ենթադրություններին, որ որևէ կուսակցության համար չափազանց դժվար կլինի հաղթահարել 40 տոկոսանոց շեմը։

Այժմ Երևանի քաղաքապետն է Գագիկ Բեգլարյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել մարտի 4-ին՝ ՀՀ նախագահի հրամանով։ Նա Ավագանու խորհրդի ընտրություններին գլխավորում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: