482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի շաբաթը
14:12
26 Մարտի 2009

Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի շաբաթը։

Ֆրանկոֆոնիայի շաբաթվա բացման արարողությանը ներկա էին Հայաստանում Բելգիայի և Ռումինիայի դեսպանները, Ֆրանսիայի դեսպանի ներկայացուցիչը։

«Համալսարանի՝ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF)  անդամ դառնալուց հետո ԵՊԼՀ-ի ուսանողների շրջանում ֆրանսերենի իմացության մակարդակը զգալի առաջընթաց է ապրել», - ասաց ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանը։

Նա ավելացրեց, որ այժմ համալսարանի շուրջ 700 ուսանող ուսումնասիրում է ֆրանսերենը որպես առաջին կամ երկրորդ օտար լեզու։

«Մենք շահագրգռված ենք AUF-ի հետ համագործակցության զարգացմամբ, քանի որ այն նոր ազդակ է հաղորդում ֆրանսերենի խորացմանը՝ ինչպես համալսարանում, այնպես էլ հանրապետությունում», - հայտարարեց Զոլյանը։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովի ներկայացուցիչ Ժան-Պոլ Մարտենը շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ ռեկտորից ֆրանկոֆոնիայի շաբաթն անցկացնելու համար և համոզմունք հայտնեց, որ նման միջոցառումների շնորհիվ շուտով կտրուկ կավելանա Հայաստանում ֆրանսախոսների թիվը։

2005 թ.-ից բուհը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) անդամ է և ակտիվորեն համագործակցում է այդ կազմակերպության հետ, իսկ 2008 թ.-ից համալսարանում գործում է ֆրանկոֆոնիայի թվային տեղեկատվական կենտրոնը, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆրանսերենի դասավանդման նոր մեթոդներին, գիտության նոր ուղղություններին։

Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում ընթանում են մարտի 19-31-ը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հովանու ներքո:

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում ծրագրվում է անցկացնել բազմաթիվ մշակութային, գիտական և կրթական ծրագրեր։

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը կազմակերպվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության,  Հայաստանում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի և Ռումինիայի դեսպանությունների համատեղ ջանքերով: Միջոցառումների իրականացմանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպությունը և «Բլաք Բան» ընկերությունը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: