478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Մարտի 27-ից ապրիլի 5-ը Երևանում կանցկացվի գեղանկարչ Հենրիխ Սիրավյանի հոբելյանական ցուցահանդեսը
14:02
26 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Գեղանկարչ Հենրիխ Սիրավյանի «Հայաստան աշխարհը Հենրիկ Սիրավյանի աչքերով» հոբելյանական ցուցահանդեսը կանցկացվի Երևանում մարտի 27-ից ապրիլի 5-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Նկարիչների միությունից։

Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 80-ամյակին և հետմահու կազմակերպած երկրորդ անհատական ցուցահանդեսն է։ 

Նկարիչների տանը կազմակերպված ցուցահանդեսում տեղ են գտել Սիրավյանի գործունեության տարբեր ժամանակաշրջանների մոտ 100 աշխատանքներ (յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկա): Ցուցահանդեցը կազմակերպվել է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ։

Հենրիխ Սիրավյանը (1928-2001 թթ.) ծնվել է Երևանում, ավարտել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։

1958-1966թթ. աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում։ Նրանք համատեղ ստեղծել են Սունդուկյանի անվան թատրոնի նախասրահում տեղադրված «Հայաստան» պաննոն, ինչպես նաև Հայյաստանի ֆիլհարմոնիայի փոքր սրահի նախասրահի «Հայաստան» վիտրաժը։

1965թ.-ից ՀՀ Նկարիչների միության անդամ է։ 1974-1986թթ. ազգային ցուցահանդեսներ է ձևավորել (միջազգային տոնավաճառներ, էքսպո) Լագոսում, Բուենոս-Այրեսում, Լոս-Անջելեսում, Զագրեբում, Դելիում, Բարսելոնում, Մոնրեալում և Փարիզում։ Արժանացել է պարգևների, գլխավոր մրցանակների, դիպլոմների, ոսկե մեդալի։

1985-1987թթ. ստեղծել է «Հայկական երգ» որմնանկարը Հայաստանի երգչախմբային միությունում։ 1982թ. ձևավորել է «Դավիթ-Բեկ» ներկայացման դեկորացիաները Երևանի օպերայի և բալետի թատրոնում։ 1993թ.-ին ունեցել է անհատական խոշոր ցուցահանդես Երևանում։

Սիրավյանի ստեղծագործությունները պահվում են Երևանի, Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես նաև արտերկրի մասնավոր հավաքածուներում։

Սիրավյանը մասնակցել է բազամաթիվ հանրապետական, միութենական և արտասահմանյան ցուցահանդեսների (մրցանակներ, պատվավոր դիպլոմներ)։ Պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: