486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
Դարպասապահ Ռոման Բերեզովսկին միացել է Հայաստանի ազգային հավաքականին
13:43
26 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Պոդմոսկովիեյի «Խիմկի» ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին միացել է Հայաստանի ազգային հավաքականին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

Մարտի 23-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հրավիրվել են 2010 թ. Աշխարհի առաջնության ընտրական հանդիպումների շրջանակում կայանալիք Հայաստան-Էստոնիա խաղին։

«Այց ցուցակում բացակայող «Խիմկի» ռուսական ակումբի դարպասապահ Ռոման Բերեզովսկին միացել է ազգային հավաքականի հինգշաբթի օրը», - տեղեկացրեցին մամուլի ծառայությունից։

Հիմնական դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ կապված հարցը պարզ չէր մինչև վերջին պահը։

Մարտի 23-ին հրապարակված ցուցակում ներառված են հետևյալ ֆուտբոլիստները՝ դարպասապահներ՝ Գևորգ Կասպարով («Տրակտոր» Իրան), Մայիս Ազիզյան («Ուլիս»), պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս» Դանիա), Աղվան Մկրտչյան («Միկա»), Կարեն Խաչատրյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Ուլիս»), Վահագն Մինասյան («Արարատ»), կիսապաշտպաններ՝ Արթուր Եդիգարյան և Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ»), Արթուր Դաշյան և Արթուր Ոսկանյան («Բանանց»), Արարատ Առաքելյան («Մետալուրգ» Ուկրաինա), Արտավազդ Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա), Լևոն Պաչաջյան («Ֆրեդրիկստադ» Նորվեգիա), հարձակվողներ՝ Արա Հակոբյան («Միկա»), Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Էդգար Մանուչարյան («Այաքս» Նիդեռլանդներ), Արման Քարամյան («Տիմիշոարա» Ռումինիա)։

Հայաստան-Էստոնիա հանդիպումը տեղի կունենա Երևանում մարտի 28-ին, Երևանի ժամանակով ժամը 20։00-ին (Մոսկվայի ժամանակով 19։00-ին) Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 1-ին Երևանի ժամանակով ժամը 20։00-ին Տալլինի «Ա Լե Կոկ» մարզադաշտում։

Հայաստանի և Էստոնիայի հավաքականները ներառված են աշխարհի առաջնության հինգերորդ ընտրական խմբի մեջ։ Նրանց մրցակիցներն են Բոսնիա և Հերցոգովինայի, Բելգիայի, Իսպանիայի և Թուրքիայի թիմերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։