486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրատեսիլ 2009» մրցույթի հաղթողին կանխորոշել հնարավոր չէ. հայ մասնակիցներ
20:01
25 Մարտի 2009

«Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի հաղթողին կանխորոշել հնարավոր չէ, կարծում են Արշակյան քույրերը, որոնք Հայաստանը կներկայացնեն այդ մրցույթի ժամանակ Մոսկվայում։

«Մրցույթը անկանխատեսելի է, և չգիտես, թե ով հաղթող կդառնա»,- հայտարարեց Անուշ Արշակյանը։

Նա հայտնեց, որ ինքն ու քույրը շատ լուրջ պատրաստվում են առաջիկա մրցույթին։ Անուշ Արշակյանը նաև նշեց, որ իրեն դուր է գալիս Ռուսաստանի ներկայացուցչուհի Անաստասիա Պրիխոդկոյի էթնիկական մոտիվներով երգը, ինչպես նաև Բոսնիայի ներկայացուցչի երգը։

Քույրերի պրոդյուսեր Արթուր Ասատրյանը հայտնեց, որ FRESH ART-ի ստիլիստների եռյակը կպատրաստի ելույթի բեմականացումը, խորեոգրաֆիան, կոստյումները, դիմահարդարումն ու սանրվածքը։

Հայ մասնակցուհիների ելույթի ժամանակ բեք-վոկալիստներ չեն լինելու, միայն չորս աղջիկներից բաղկացած կորդեբալետ։

Անդրադառնալով Եվրատեսիլ մրցույթի ապագա հաղթողի կանխորոշման առնչությամբ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հսկայական տարբերությանը՝ համաձայն մրցույթի պաշտոնական կայքի ինտերնետ-հարցմանը, Ասատրյանը նշեց, որ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Եվրատեսիլին մեծ ուշադրություն է հատկացվում։ 

«Երևի հենց այդ պատճառով է, որ այս տարի մրցույթին Ֆրանսիան կներկայացնի Պատրիսիա Կաասը՝ երկրում Եվրատեսիլի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու համար»,- հայտարարեց նա։

Եվրատեսիլի 54-րդ մրցույթը կանցկացվի 2009թ.-ին Մոսկվայում։ Հայաստանը կմասնակցի մրցույթին չորրորդ անգամ։ Այս տարի Հայաստանը կներկայացնեն Անուշ և Ինգա Արշակյանները փոփ-ֆոլկ ոճի «Նոր պար» երգով։

2008 թվականին հայ Սիրոuշոն Եվրատեսիլում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց իր երկրի նախորդ ներկայացուցիչների՝ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները։ Նրանք նախորդ մրցույթներում զբաղեցրել են ութերորդ տեղը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: