486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
18:35
25 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հանրապետական կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել կուսակցության առաջնորդ և  հանրապետության կառավարության նախկին ղեկավար Անդրանիկ Մարգարյանի  հիշատակին:

Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդ և 2000-2007թթ. հանրապետության կառավարության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թ. մարտի 25-ին՝ սրտի հանկարծակի կանգից՝ 56 տարեկան հասակում։

«Անդրանիկ Մարգարյանը երազում էր, որ իշխանությունը ծառայի ժողովրդին, և իր սեփական օրինակով փորձում էր ջնջել սահմանը պաշտոնյայի և քաղաքացու միջև»,- չորեքշաբթի հայտարարեց Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հիշատակի արարողությունից հետո։ «Մենք պետք է շարունակենք այս գործը կառուցելու համար այն երկիրը, որը նա երազում էր»,- նշեց Բեգլարյանը։  

Իր հերթին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ Անդրանիկ Մարգարյանը անվերապահորեն նվիրված էր հայրենիքին, անկոտրում կամք ուներ իր առջև կանգնած խնդիրները լուծելու համար և միևնույն ժամանակ շատ հոգատար ընկեր էր։ «Անդրանիկ Մարգարյանը օրինակ կլինի ապագա սերունդների համար»,- ընդգծեց նա։ 

ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ Մարգարյանը հայ ժողովրդի իսկական որդին էր։

«Նա հումորի մեծ զգացում ուներ, ինչը թույլ էր տալիս կատակների միջոցով արժեքավոր խորհուրդներ տալ իր կուսակցական ընկերներին»,- նշեց Շարմազանովը։ Նա ընդգծեց նաև, որ Մարգարյանը շատ լավ ընկեր էր և միշտ սատարում էր երիտասարդությանը։  

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ևս նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ չորեքշաբթի հարգանքի տուրք է մատուցել 2 տարի առաջ մահացած երկրի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։