486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջիկա պայքարն անցյալ տարվա նախագահական իշխանության համար պայքարի շարունակությունն է. ընդդիմության ներկայացուցիչ
17:16
25 Մարտի 2009

Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջիկա պայքարն անցյալ տարվա նախագահական իշխանության համար պայքարի շարունակությունն է, քանի որ այսօր իշխանությունը պահելու խնդիր կա, կարծում է ընդդիմադիր ՀԱԿ-ի կազմում ընդգրկված «Հնչակյան» Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լյուդմիլա Սարգսյանը։

«ՀԱԿ-ը պատրաստ է մասնակցել ոչ թե պարզապես մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին, այլև անցյալ տարվանից շարունակվող նախագահական ընտրություններին՝ փորձելով, վերջապես, պարտավորեցնել իշխանություններին քաղաքական կամք դրսևորել և թափանցիկ ու արդար ընտրությունների գնալ»,- ասաց Սարգսյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նրա խոսքերով՝ նախագահական ընտրություններից և դրանց հաջորդած մարտյան դեպքերից հետո հայ հասարակությունը հիասթափվել է ներկայիս իշխանությունից, քանի որ առկա խնդիրների ոչ մի արդարացի լուծում չի տեսնում։

Մյուս կողմից, Սարգսյանի կարծիքով, Երևանի քաղաքապետի ընտրություններն արդեն իսկ քաղաքականացված են և տրամաբանորեն չեն կարող նախագահական ընտրություններին նման չլինել։  

Սարգսյանը նշեց, որ այսօր բացառիկ դրություն է ստեղծվել, երբ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ընտրովի է դարձել, և իշխանափոխության միակ կարճ ու հանդարտ գործընթացը կսկսվի այժմ։

«Քաղաքապետի ընտրությունները եզակի հնարավորություն է, որպեսզի իշխանությունները հասկանան, որ իշխանափոխությունը վաղ թե ուշ կատարվելու է։ Ընտրությունները նրանց հնարավորություն են տալիս առանց սոցիալական ցնցումների հանձնել իշխանությունը»,- հայտարարեց Սարգսյանը։

«Հնչակյան» կուսակցության առաջնորդը կարծում է, որ մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում իշխանությունները կբախվեն ավելի մեծ դժվարությունների, քան նախագահական ընտրություններում, քանի որ տվյալ դեպքում իշխանությունները սահմանամերձ շրջաններում ապրող ընտրողների ռեզերվ չունեն, այն դեպքում, երբ «Երևանը միշտ սատարել է ընդդիմությանը, որն այստեղ միշտ հաղթել է»։    

Նա կարծում է, որ արդար ընտրությունների անցկացման դեպքում Լևոն Տեր-Պետրոսյանը մրցակից չունի։

Սարգսյանի խոսքերով՝ ՀԱԿ-ի անդամներից ոչ ոք ցուցակում տեղ գրավելու պայքար  չի մղում, քանի որ այստեղ ամենակարևորը ցուցակի առաջին համարն է, որը զբաղեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանը։

«Արդեն որոշված է, որ Տեր-Պետրոսյանը պետք է ցուցակում առաջինը լինի, և մենք հասկանում ենք, որ ժողովուրդը ընտրություններում ընտրելու է կամ Լևոն Տեր-Պետրոսյանին, կամ Սերժ Սարգսյանին։ Խոսքն անգամ Գագիկ Բեգլարյանի մասին էլ չէ («Նովոստի-Արմենիա»՝ Բեգլարյանը գլխավորում է իշխող ՀՀԿ ցուցակը)»,- ընդգծեց Սարգսյանը։

Նա նշեց, որ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար թեկնածու որոշելիս ընդդիմության համար էական էր միայն այն, թե ով կգլխավորի ցուցակը, այլ ոչ թե այն, թե ով որ տեղը կզբաղեցնի։  

Ինքը՝ Սարգսյանը ՀԱԿ-ից Երևանի քաղաքապետի թեկնածուների ցուցակում վեցերորդ տեղն է զբաղեցնում։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: