480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ հանրային խորհրդի ձևավորման գործընթացը կշարունակվի մինչև մայիսի կեսը
16:36
25 Մարտի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հանրային խորհրդի ձևավորման գործընթացը կշարունակվի մինչև մայիսի կեսը, կարծում է կառույցի ձևավորման աշխատանքի ժամանակավոր համակարգող, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

«Մայիսի 1-ին կավարտվի Հանրային խորհրդի կազմի ձևավորման առաջին փուլը, իսկ կառույցի վերջնական ձևավորումը կավարտվի մայիսի կեսին»,- չորեքշաբթի ասաց Մանուկյանը մամուլի ասուլիսում։

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին կարգադրություն էր ստորագրել Հանրային խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Հանրային խորհրդի 36 անդամներից 12-ի նշանակման մասին:

Ինչպես պարզաբանեց աշխատանքների ժամանակավոր համակարգողը, Խորհրդի հաջորդ 12 անդամները պետք է ընտրվեն մինչև ապրիլի 18-ը, երբ հայկական հանրությունը կկողմնորոշվի իր ընտրության հարցում։ Մանուկյանի խոսքերով՝ դրա համար կձևավորվեն Խորհրդի 12 հանձնաժողովներ, որոնք կմասնագիտանան հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

«Այդ հանձնաժողովներում կընդգրկվեն ոչ թե անհատներ, այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ հանձնաժողովների նիստերում կընտրվեն նախագահներ, ովքեր ավտոմատ կերպով կդառնան Խարհրդի հաջորդ 12 անդամները»,- տեղեկացրեց նա։

Ինչպես հայտարարեց կառույցի ժամանակավոր համակարգողը, հետագայում Հանրային խորհրդի գործող 24 անդամները կընտրեն կառույցի մնացած անդամներին։ Մանուկյանը տեղեկացրեց, որ Հանրային Խորհրդի վերջնական ձևավորումից հետո միայն ՀՀ նախագահը կնշնակի դրա կառույցի նախագահին։

«Հայաստանի հանրային խորհուրդը ապաքաղաքականացված կառույց է լինելու, որի կազմում կընդգրկվեն ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ, ովքեր մշտական շփման մեջ կլինեն իշխանությունների հետ՝ ներկայացնելով նրանց հասարակության խնդիրները և քայլեր ձեռնարկելով դրանց լուծման վերաբերյալ»,-ասաց Մանուկյանը։

Հանրային խորհրդի անդամներ են նշանակվել ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, արվեստաբան Աննա Ասատրյանը, ՀՀ երիտասարդ կանանց ասոցիացիայի ղեկավար Լիլիթ Ասատրյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը, ՀՀ պատմության պետական թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը, Լրագրողների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, հանրահայտ ֆուտբոլիստ, 1973 թ.-ի երևանյան «Արարարտ» թիմի կապիտան, Խորհրդային Միության չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր Հովհաննես Զանազանյանը, ՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը, ԱԺՄ ղեկավար, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը և հայտնի հասարակական և պետական գործիչ, ՀՀ Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի նախկին անդամ Վլադիմիր Մովսիսյանը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։