477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը ճիշտ չի համարում ԱԱՀՈՒ ստեղծումը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ
15:58
25 Մարտի 2009

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ ճիշտ չէ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արագ արձագանքման հավաքական ուժերի (ՀԱՊԿ ԱԱՀՈՒ) ստեղծումը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ։

«ԱԱՀՈՒ ստեղծման նպատակը շատ պարզ է. ուժերը կարող են օգտագործվել միայն Պայմանագրի անդամ-երկրներից մեկի  դեմ ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասաց Բաղդասարյանը լրագրողներին։
 
Խոսելով ԱԱՀՈՒ ստեղծման կապակցությամբ ազգային օրենսդրությունների բարեփոխման անհրաժեշտության հնարավորության մասին՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց, որ այդ հարցը ներկայումս ուսումնասիրվում է ինչպես յուրաքանչյուր առանձին պետությունում, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում ընդհանրապես։

«Եթե օրենսդրության համապատասխան փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, ապա դրանք կկատարվեն»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին որոշումն ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի փետրվարի 4-ի մոսկովյան արտահերթ նստաշրջանի ժամանակ։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ ԱԱՀՈՒ-ն բաղկացած կլինի երկու մասից։ Դրանցից առաջինը զորային բաղկացուցիչն է, որտեղ Ռուսաստանը կունենա մեկ օդադեսանտային դիվիզիա և մեկ դեսանտագրոհային բրիգադ։

ԱԱՀՈՒ-ի երկրորդ մասը կկազմեն հատուկ նշանակության ուժերը, որոնք կհատկացվեն իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումների և ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների շրջանառության կանխմանն ուղղված միջոցառումների անցկացման հատուկ ծառայությունների թվից։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: