478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
«Ժառանգություն» կուսակցությունն իր ընտրողներից ներողություն է խնդրել Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու համար
15:41
25 Մարտի 2009

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունն իր ընտրողներից ներողություն է խնդրել Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու համար։

«Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցությունը անցյալ շաբաթվա վերջին երկար քննարկումներից հետո որոշում է ընդունել չներկայացնել իր կուսակցական ցուցակը Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին՝ կոչ անելով իր ընտրողներին և հայկական մայրաքաղաքի բոլոր բնակիչներին իրենց ձայները տալ հօգուտ ընդդիմության։  

«Ինտերակտիվ ուսումնասիրությունների միջոցով մենք իմացանք, որ «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել ցանկացողների թիվը զգալի է, և մենք, առիթից օգտվելով, ուզում ենք ներողություն խնդրել մեր ընտրողներից, որ նրանց այլընտրանքի հնարավորություն չենք տվել»,- չորեքշաբթի հայտարարեց «Ժառանգություն» խմբակցությունցի ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը։   

Նա հայտարարեց նաև, որ «Ժառանգություն» կուսակցությունը որոշում է ընդունել պարտադիր կերպով մասնակցել բոլոր հաջորդող ընտրություններին առանց բացառության։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին մայիսի 31-ին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր», ՀՅԴ, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ընդդիմադիր ՀԱԿ-ի նախընտրական բլոկը։

«Ժառանգություն» կուսակցությունը հիմնադրվել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից 2002 թ.-ին և գործում է Հայաստանի ողջ տարածքում։ Խորհրդարանում կուսակցությունը ներկայացված է 7 պատգամավորից կազմված համանուն խմբակցությամբ։

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։