478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կա և կմնա Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերը. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար
15:26
25 Մարտի 2009

Ռուսաստանը կա և կմնա Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերը, ասաց ՀՀ  զգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

«Ռուսաստանը Հայաստանի համար ոչ միայն ռազմավարական գործընկեր է, այլև դաշնակից, մեր քաղաքական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա  են, մենք մշտապես ինտենսիվ երկխոսություն ենք տանում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության հարցերով»,- ասաց նա լրագրողներին։

Միաժամանակ Բաղդասարյանը նշեց, որ դա չի նշանակում, թե Հայաստանը չպետք է հարաբերություններ զարգացնի այլ կառույցների հետ, «սակայն դաշնակիցների հետ պետք է հաստատված լինեն դաշնակցային և ռազմավարական հարաբերություններ, իսկ հարևան երկրների հետ՝ դրացիական, ինչպես, օրինակ, Վրաստանի հետ»։

«Մենք կարծում ենք, որ եթե Վրաստանը կայուն լինի, ապա դա կարևոր է նաև Հայաստանի համար։ Մենք շահագրգռված ենք նաև նրանով, որպեսզի Վրաստանի և Ռուսաստանի միջև նույնպես բարիդրացիական հարաբերություններ լինեն, քանի որ Հայաստան եկող բեռների 70-80 տոկոսն անցնում է Վրաստանի տարածքով»,- ընդգծեց նա։

Խոսելով Եվրամիության հետ համագործակցութայն մասին՝ Բաղդասարյանը նշեց, որ Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է 2009-2011թթ. եվրոպական հարևանության ծրագրի գործողությունների պլանը, որը ենթադրում է 195 կոնկրետ բարեփոխումների և միջոցառումների իրականացում բոլոր ուղղություններով։

Եվրոպական կառուցների հետ համագործակցության համակարգման  միգերատեսչական հանձնաժողովը՝ Բաղդասարյանի գլխավորությամբ, նոյեմբերի 21-ին հավանություն է տվել «Եվրոպական հարևանություն» քաղաքականության ծրագրով նախատեսված 2009-2011թթ. գործողությունների նախագծին, որը պատրաստվել է հաշվի առնելով Եվրամիության նոր առաջարկները և ընդգրկում է նախագծեր քաղաքականության, իրավունքի, ենթակառուցվածքների, ինչպես նաև մարդասիրական, սոցիալական, ֆինանսատնտեսական, առևտրային, բնապահպանական և առողջապահական հարցերի ոլորտներում։

«Մենք համագործակցում ենք նաև ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) շրջանակներում»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ նման կերպով են վարվում նաև մյուս երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, որը ինտենսիվ երկխոսություն է վարում ԵՄ և այլ կառույցների հետ։

Ներկայումս Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը կառուցվում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին համապապատասխան, որը կնքվել է 2005թ. դեկտեմբերին:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: